Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...
Արտաքին տեսք
Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ... |
«Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բանաստեղծությունը Թումանյանի կողմից գրվել է 1890 թվականի մարտ ամսին[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մի հատվածի սևագիր-ինքնագիրը։ Սևագիր-ինքնագրում 17-20-րդ տողերը անընդհատ նախորդում են 29-36-րդ տողերին։
Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորում (էջ 67-69)։ Այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 30-31)[1]։
Արտատվում է 1890 թվականին՝ Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորից (էջ 67-69)[1]։