Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանԱյդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...

«Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բանաստեղծությունը Թումանյանի կողմից գրվել է 1890 թվականի մարտ ամսին[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մի հատվածի սևագիր-ինքնագիրը։ Սևագիր-ինքնագրում 17-20-րդ տողերը անընդհատ նախորդում են 29-36-րդ տողերին։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորում (էջ 67-69)։ Այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում  (էջ 30-31)[1]։

Արտատվում է 1890 թվականին՝ Մոսկվայում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների I հատորից (էջ 67-69)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարկչություն. էջ 553.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...