Ամեն անգամ քո տըվածից երբ մի բան ես դու տանում
Արտաքին տեսք
Ամեն անգամ քո տըվածից երբ մի բան ես դու տանում | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1921 |
Վիքիդարան | Ամեն անգամ քո տըվածից երբ մի բան ես դու տանում |
«Ամեն անգամ քո տըվածից երբ մի բան ես դու տանում», Հովհաննես Թումանյանի քառյակներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1921 թվականի մայիսի 2-ին[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 161-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են ևս չորսը։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Երևանում լույս տեսնող «Նորք» հանդեսի Ա գրքի 95-րդ էջում, այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 499-րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 61-րդ էջում, ապա Թումանյանի երկերի ժողովածուի 214-րդ էջում։ Քառյակն արտատպվել է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 526.