Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1921 թվականի մայիսի 2-ին[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 161-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են ևս չորսը։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Երևանում լույս տեսնող «Նորք» հանդեսի Ա գրքի 95-րդ էջում, այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 499-րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 61-րդ էջում, ապա Թումանյանի երկերի ժողովածուի 214-րդ էջում։ Քառյակն արտատպվել է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։