N. N.-ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
N. N.-ին
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
ՎիքիդարանN. N.-ին

«N. N.-ին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի ապրիլի 10-ին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Ոտանավորի երեք քառատողերը (տող 25-36) առաջին անգամ տպագրվել է 1891 թվականին «Մուրճ» ամսագրի № 12-ում (էջ 1500), թվագրված՝ «1891 ապրիլի 10»։

Լրիվ բնագիրը տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 148-150)։ Այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 66-67)։

Արտատպվում է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 567.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
N. N.-ին