Քորվինուսի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քորվինիանայի գրադարանից)
Jump to navigation Jump to search
Քորվինուսի գրադարան
Matthias Graduale 1480.jpg
Տեսակգրադարան
ԵրկիրFlag of Matthias I of Hungary.svg Հունգարիա
ՎայրBuda Castle?
Հիմնադրված է1458
Հավաքածուի չափս2500 օրենսգիրք
Կայքcorvina.oszk.hu

Քորվինուսի գրադարան (լատ.՝ Bibliotheca Corviniana), հունգար թագավոր Մատյաշ Հունյադիի գրքերի հավաքածու։ Հիմնողի գերբը ուներ ագռավի պատկեր (լատ.՝ corvus), որտեղից էլ առաջացել է նրա անվանումը՝ «Corviniana»: Հիմնադրված է հավանաբար 1470-ական թվականներին։ Ըստ մեծության համարվում էր Վերածննդի դարաշրջանի երկրորդ գրադարանը՝ զիջելով այդ պահին միայն Վատիկանի գրադարանին[1]: Գրադարանում մոտավորապես հաշվարկվում է 2500 հատոր[2]: Դրանք ինչպես հին, այնպես էլ միջնադարյան հեղինակների ստեղծագործություններ են, ինչպես նաև այն ժամանակվա ժամանակակից հեղինակների, այդ թվում նաև՝ հումանիտար: Գերակշռում էին աշխարհիկ բովանդակությամբ գրքերը, դրանց մեջ՝ պատմության, աշխարհագրության, աստղագիտության, բժշկության, պոեզիայի գրքեր և այլն[3]: Գրքերի մեծամասնությունը զարդարում էին իտալացի մանրանկարիչները: Գրադարանը հիմնողի մահից հետո անուշադրության մատնվեց, նրա պաշարները մասամբ վերավաճառվեցին, իսկ մի քանի գիրք դուրս բերվեցին Հունգարիայից։ Այնուհետև Քորվինուսի գրադարանը բռնագրավվեց թուրքական զորքի կողմից 1526 թվականին Բուդիի գրավման ժամանակ և տեղափոխվեց Ստամբուլ: Գրքերն օգտագործվում էին որպես նվերներ արտասահմանյան դեսպաններին, պաշարների մնացորդները ցիրուցան եղան ողջ աշխարհով[1]: Գրադարանի պաշարներից մնացին 216 Օրենսգիրք, որոնցից 54-ը պահպանվում են Հունգարիայի տարբեր պահոցներում։

Գրադարանի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիատրիս թագուհին և Մատյաշ թագավորը

Արքա Մատյաշ Հունյադին (1443—1490) գրքերի նկատմամբ հետաքրքրություն է ձեռք բերել իր դաստիարակ հայտնի գրքասեր, Էսթերգոմի արքեպիսկոպոս Յանոշ Վիտեզի ազդեցության տակ[4]: Հիմնադրման ճշգրիտ ժամանակն ու պատճառներն անհայտ են։ Ենթադրվում է, որ նրա հիմնական նախադրյալը եղել է Մատյաշ արքայի երկրորդ ամուսնությունը Նեապոլի թագավոր Ֆերդինանտ Արագոնացու դստեր Բիատրիսի հետ՝ նոր թագուհին հունգարական արքունիք բերեց նորաձևություն՝ իտալական վաղռենեսանսական մշակույթը, որն ուժեղացրեց Մատյաշի նախաիտալական և հումանիստական համակրանքները։

Ըստ մեկնաբանություններից մեկի՝ որոշ գրքեր արքունական հավաքածու կարող էին ընկնել օպոզիցիոներներ Յանուշ Վիտեզի և Յանուս Պաննոնիուսի ունեցվածքի բռնագրավման ժամանակ, գրքերի մի մասը, հավանաբար, ընդգրկվեցին Բիատրիս Արագոնացու օժիտում: Սակայն գրադարանի հիմնադրման գլխավոր պատճառը հունգարական թագավորական արքունիքի սերտ կապերն էին Իտալիայի` Եվրոպայի խոշոր առևտրական և մշակութային կենտրոնի հետ, ինչպես նաև Մատյաշի անձնական կապերը իտալացի հումանիստների հետ[2]:

Թագավորը փող չէր խնայում գրքերի գնման և արտագրման վրա: Ավելի հաճախ նրանք պատվիրվում էին Ֆլորենցիաի գրավաճառներին և նկարազարդողներին` հայտնի ֆլորենտացի մանրանկարիչներին: Գրադարանի լրացումը երկարատև և ծախսաշատ էր։ Ժամանակի հետ գրքերի արտագրման, ձևավորման և կազմման համար Բուդայի արքունիքում ստեղծվեց սկրիպտորիա: Գրադարանի պահապանները բարձրակիրթ հումանիստներ Գալեոտտո Մարցիոն և Թադեո Ուգոլետտին էին, վերջինս դարձավ թագաժառանք Յանոշի դաստիարակը[3]:

Մատյաշ թագավորը ձգտում էր դարձնել իր արքունիքը ամենափայլունն ու կիրթը Եվրոպայում՝ Ալյոյից հյուսիս։ Գրադարանը դարձավ թագավորի և պալատականների սիրված վայրը։ Այստեղ կազմակերպվում էին գիտական բանավեճեր ու սիմպոզիումներ[3]: Գրադարանը դարձավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում խոշորագույն մտավոր կենտրոն և չափերով զիջում էր միայն Վատիկանի գրադարանին: Ըստ տարբեր գնահատականների՝ Մատյաշի գրադարանում կարող էր պահպանվել մինչև 2500 օրենսգիրք, ինչը բավականին մեծ հավաքածու էր համարվում այն ժամանակներում։

Գրադարանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսգրքերից մեկի տիտղոսաթերթ Մատյաշի հաղթանակի պատկերով 1487 թվական

Իտալական իշխանական նմանատիպ հավաքածուներից Քորվինուսի գրադարանի տարբերությունը կայանում էր աշխարհիկ գրքերի մեծ քանակի առկայությունը, հիմնականում անտիկ հեղինակների, դա արտացոլում էր թագավորի անձնական կողմնապահությունը։ Թագավորական պատվիրակները հունական ձեռագրերը գնում էին թուրքերի կողմից գրաված Բյուզանդական կայսրության հողերում։ Հավաքածուում առկա էին Էսքիլեսի, Արիստոտելի, Աթանաս Ալեքսանդրացու, Բարսեղ Կեսարացու, Դիոնիս Գալիկարնացու, Դիոդորոս Սիկիլիացու, Եվսեբիոս Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Նազիանզացու, Հեսիոդոսի, Հոմերոսի, Հիպերիդի, Իսոկրատի, Կոստանդին Ծիրանածնի, Որոգինեսի, Ֆլավիոսի, Պլատոնի, Պլոտինոսի, Պոլիբիոսի, Պլուտարքոսի, Պտղոմեոսի, Սապփոի, Սոփոկլեսի, Ստրաբոնի, Թեոփրաստեսի, Թուկիդիդեսի, Քսենոփոնի, Յոհան Զոնարի ստեղծագործությունները[2]:

Գրադարանում ներկայացվեցին նաև լատինական և հրեական տեքստեր։ Ինքը՝ թագավորը, սիրում էր ընթերցել պատմաբաններ Տիտոս Լիվիոսի, Հուլիոս Կեսարի, Քվինտոս Կուրտիոս Ռուփոսի և Սիլիոս Իտալիկոսի աշխատանքները։ Լավ էր հասկանում Փիլիսոփայությունը և Աստվածաբանությունը, նա կարող էր մասնակցել պալատական բանավեճերին։ Նմանապես նա քաջատեղյակ էր զինվորական գիտության աշխատանքներին ու տակտիկային և հետաքրքրված էր աստղագիտությամբ և աստղագուշակությամբ[2]:

Փրկված ձեռագրերի գրեթե երկու երրորդը չհրապարակվեցին Մատյաշի օրոք, նրանց մեջ էին անտիկ և բյուզանդական հեղինակների ստեղծագործություններ՝ հաճախ միակ օրինակով, ինչպես օրինակ Անտիկ գրականության պատկանող Կոստանդին Ծիրանածին կայսեր տրակտատը «Ծեսերի մասին» կամ Նիկիֆոր Կալլիստի «Եկեղեցական պատմությունը»: Նրանցից շատերը ավելի ուշ կորան, ինչպես օրինակ Հիպերիդի (այժմ հայտնի են միայն հատվածներ) ամբողջ ստեղծագործությունը և վերջին ութերորդ (մինչ մեր օրերը պահպանվել են միայն յոթը) գիրքը, ինչպես նաև ուշ անտիկ ժամանակաշրջանի պոետ Ֆլավիոս Կորիպպուսի «Իոանիդա կամ Լիվիական պատերազմի մասին» գիրքը։ Մաքսիմիլիան I կայսեր դիվանագետ Յոհան Կուսպինիանը գրում էր, որ գրադարանից փոխառել է Պրոկոպիոս Կեսարացու «ապշեցուցիչ հին» հունական ձեռագրի բնօրինակ, որի տեքստը, ինչպես նա հայտարարում էր, ավելի լավն ու ամբողջական էր, քան գոյություն ունեցող լատինական թարգմանության մեջ։ Նա ձեռագիրը վերադարձնում է գրադարանին, իսկ ավելի ուշ այն կործանվում է[2]:

Արքայական գրադարանի կարևոր առաքելությունը ոչ միայն գրքերի հավաքումն էր, այլ գնված հունական գրքերը լատիներեն լեզվով թարգմանելը, ինչպես նաև ձեռագրերի պատճենման ժամանակ տեքստերի ճշտումը, ինչը թույլատրում էր հունգարական պալատականներին քարոզել հունական մշակույթը լատինական Արևմուտքում[2]:

Գրադարանի հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատյաշի ամրոց Կորվինա, որտեղ պահվում էր գրադարանը

Գրադարանի անկումն սկսվեց թագավորի մահից հետո 1490 թվականին, քանի որ այն պահպանվում էր նրա անձնական խանդավառությամբ։ Մատյաշի ժառանգները չէին հետաքրքրվում գրքերով, շատ նկարազարդ ձեռագրեր մնացին Ֆլորենցիայում անավարտ վիճակում՝ հետագայում անցնելով ուրիշ սեփականատերերի ձեռքը։ Վլադիսլավ Յագելլոն 2-րդը 1498 թվականին Ֆլորենցիա քաղաքին ուղված նամակում գրում էր, որ «ոգեշնչված է նույն ցանկությամբ` լավացնել գրադարանը», և հայտարարում էր ավարտած ձեռագիր ունենալու իր մտադրության մասին, բայց դրանք միայն խոսքեր էին[2]: Վլադիսլավի օրոք մարեց արտագրողների արվեստանոցը։

Լյուդովիկ 2-րդի ժամանակներում գրադարանը ավելի ուժեղ բացիթողի արվեց։ Պատվիրակներն ու արտասահմանյան ճանապարհորդները գնում էին նրա պահոցի ձեռագրերը, որի շնորհիվ նրանք պահպանվել են մինչև մեր օրերը։ Հայտնի է, որ Մարիան (Լյուդովիկ արքայի այրին) իր հետ Բրյուսել է տարել Քորվինուսի գրադարանի մի քանի շքեղ հատոր։ Չնայած դրան, հավաքածուի հիմնական մասը գոյատևեց պալատում ընդհուպ մինչև 1526 թվական[2][5]:

Գրադարանը ոչնչացավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդայի օսման սուլթան Սուլեյման I-ի կողմից նվաճման ժամանակ։ Հունգարական զորքի Մահաչի մոտ ճակատամարտում աղետալի պարտությունից հետո, թուրքերը առանց դիմադրության խուժեցին թագավորական մայրաքաղաք։ Քաղաքը հրկիզվեց, բայց Բուդայի ամրոցը, որտեղ պահպանվում էր գրադարանը, Սուլեյմանը խնայեց, քանի որ ուզում էր այնտեղ կառուցել աթոռանիստը։ Այնուամենայնիվ դա չխանգարեց թուրք հրոսակներին Ստամբուլ տանել նրա ողջ պարունակությունը՝ ներառած հունգարական թագավորների գանձարանը, կենցաղային ունեցվածքը, և այնտեղ պահվող թնդանոթներն ու արկերը։ Ավարի մեջ էին նաև Քորվինուսի գրադարանի նկարազարդ և ամենագեղեցիկ ձեռագրերը[5][6]: Մնացած գրքերը (ներառած հունական ձեռագրերի յուրատիպ հավաքածուն) թուրքերը, հավանաբար, պարզապես ոչնչացրել են, քանի որ ավելի ուշ դրանք էլ ոչ մի տեղ չհայտնվեցին։ Թեև դեռ 17-րդ դարում կային վկայություններ, որ գրադարանը, կամ ծայրահեղ դեպքում նրա մի մասը, շարունակում էր պահպանվել Բուդայի ամրոցում, բայց թե ինչ գրքեր էին այնտեղ պահվում՝ պարզ չէր[5]: Երբ 1686 թվականին Ավստրիայի զորքը ազատագրեց Բուդան, քաղաքը խիստ վնասվեց հրդեհից, փրկված գրքերի մեջ Մատյաշ Քորվինուսի հավաքածուից չհայտնաբերվեց ոչ մի ձեռագիր[2][5]: Հավանաբար գրադարանը դուրս էր բերվել Սուլեյման 1-ի անձնական հրամանով, քանի որ շատ ձեռագրեր հետագայում հայտնաբերվեցին սուլթանի ապարանքում և, ինչպես պարզվեց, դարեր շարունակ օգտագործվել էին որպես նվերներ արտասահմանից եկած պատվիրակների համար։ Այսպիսով գրադարանը մաս-մաս ցաքուցրիվ եկավ և տեղ գտավ տարբեր եվրոպական հավաքածուներում։

1862 թվականին Հունգարիայի գիտությունների ակադեմիայի պատվիրակության անդամները ապարանքում հայտնաբերեցին երբեմնի խոշոր հավաքաւծուի վերջին մնացորդները՝ 39 օրենսգիրք։ Աբդուլ Ազիզ սուլթանի թույլտվությամբ նրանց մի մասը նվիրաբերվեց Ավստրո-Հունգարական կառավարությանը և վերադարձվեց Բուդապեշտ: Մնացած օրենսգրքերը Աբդուլ Համիդ II-ի կողմից վերադարձվեցին 1877 թվականին[7][8]:

Ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Մատյաշ Քորվինուսի թագավորի գրադարանից ճշգրտորեն նույնականացված է 216 օրենսգիրք[9]: Ավելի շատ հավաքածուներ պահպանվում են Հունգարիայում. խոշորագույնը Սեչենիի անվան ազգային գրադարանում է Բուդապեշտի թագավորական պալատում` 36 գիրք, և Բուդապեշտի համալսարանի գրադարանում` 14 գիրք։ Հունգարիայում ընդհանուր առմամբ պահպանվում է 54 օրենսգիրք[10]: Ավստրիայի ազգային գրադարանում պահվում է 39 հատոր[10]: Մեծ հավաքածու գոյություն ունի Իտալիայի Լաուրենցիանայի գրադարանում` 32 հատոր, ինչպես նաև Էստեի գրադարանում Մեդոլլայում` 15 գիրք[10]: Գերմանիայում 8 օրինակ պահպանվում է Բավարիայի պետական գրադարանում և էլի 9-ը՝ Հերցոգ Ավգուստի գրադարանում Վոլֆենբյուտտելում[10]: Ֆրանսիայում 7 հատոր պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում[10]: Մնացած պահպանված օրենսգրքերը գտնվում են Բելգիայի, Անգլիայի, Թուրքիայի և ԱՄՆ-ի տարբեր հավաքածուներում[10]:

Հունգարիայում Սեչենիի անվան ազգային գրադարանը իրականացնում է Քորվինուսի գրադարանի վիրտուալ վերակառուցման նախագիծ թվայնացված տեսքով[11]:

2005 թվականին Քորվինուսի գրադարանը ընդգրկվել է UNESCO«Աշխարհի հիշողություն»[9].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Csapodi Csaba: History of the Bibliotheca Corviniana (անգլ.)
  • Csapodi Csaba, Csapodiné Gárdonyi Klára: Bibliotheca Corviniana. Budapest, 1976. — 320 с. Színes illusztrációkkal. ISBN 963-207-291-X
  • Marcus Tanner: The Raven King. Matthias Corvinus and the Fate of His Lost Library. Yale University Press, 2008—265 с. ISBN 978-0-300-12034-9
  • История культуры стран Западной Европы в эпоху Возрождения: Учеб. для вузов / Л. М. Брагина, О. И. Вальяш, В. М. Володарский и др.; Под ред. Л. М. Брагиной. — М.: Высш. шк., 2001. — 479 с. ISBN 5-06-003216-7

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]