Բուդայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Բուդայի ամրոց
20190502 Zamek w Budapeszcie 0647 1862 DxO.jpg
Տեսակդղյակ, տեսարժան վայր և պալատ
ԵրկիրFlag of Hungary (1989-2003).svg Հունգարիա
ՏեղագրությունBudapest District I?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն, Վերածննդի ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն
Մակերես4,73 կմ²
Կազմված էSaint Stephen’s Hall?
Մասն էWorld heritage sites in Budapest?
ԲնակիչBéla IV of Hungary?, Սիգիզմունդ I, Միկլոշ Հորթի, Մատյաշ Հունյադի, Ֆրանց Յոզեֆ I և Andrew III of Hungary?
Օգտագործվում էթանգարան
ՃարտարապետJean-Nicolas Jadot de Ville-Issey?
ԻրադարձություններUNESCO World Heritage Site record modification?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Բուդայի ամրոց (հունգ.՝ Budai Vár), ամրոց Բուդապեշտում, հունգարացի արքաների նստավայրը։ Ամրոց կարելի է հասնել Շիկլո ֆունիկուլյորով (հունգ.՝ Budavári Sikló) և Կալման Սելի հրապարակից № 16 ավտոբուսով։ 1987 թվականին Բուդայի ամրոցը և Անդրաշի պողոտան ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ամրոցի տեղում արքայական առաջին նստավայրը կառուցվել է 1247-1265 թվականների միջակայքում Բելա IV արքայի կողմից։

Ներկայիս ամրոցի ամենահին հատվածը կառուցվել է 14-րդ դարում Սլավոնիայի հերցոգ Ստեֆանի կոմից, որը Լայոշ Մեծ արքայի կրտսեր եղբայրն էր։

Սիգիզմունդ I արքայի օրոք ամրոցը զգալիորեն ընդարձակվել է և ուշ միջնադարի ամենամեծ ամրոցը դարձել։

Մոհաչեի ճակատամարտից հետո 1526 թվականին Հունգարիայի թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց, և թուրքերն անարգել գրավել են այն։ Քաղաքի գերմանացի ու հունգարացի բնիկ բնակչության մեծ մասը արտագաղթել է, Օսմանյան Հունգարիայում ամրոցի համալիրը օգտագործվել է որպես զորանոց և ձիանոց, իսկ շինությունների մի մասը մնացել է դատարկ[2]։

Ամրոցի միջնադարյան կառույցներից շատերը ոչնչացվել են 1686 թվականին, երբ Սրբազան դաշինքի դաշնակից զորքերը պաշարել են այն Բուդայի ազատագրման ժամանակ․ դա Թուրքական մեծ պատերազմի մի դրվագն է[3]։

1715 թվականին Կառլ VI կայսրը հրամայել է ամրոցի տարածքը մաքրել ավերակներից և սկսել է նոր համալիրի շինարարությունը։ 1749 թվականին արքյական նոր ամրոցի շինարարությունն ավարտին է հասել։

1849 թվականի մայիսի 4-ին հունգարական հեղափոխական բանակը Արթուր Գյորգեյի ղեկավարությամբ պաշարել է Բուդան, ամրոցը գրավվել է, սակայն Թագավորական պալատն ամբողջովին այրվել է։

Հունգարական հեղափոխությունից հետո 1850-1856 թվականներին պալատը վերակագնվել է։ 1867 թվականին, երբ կնքվել է Ավստրո-հունգարական համաձայնագիրը, կայսր Ֆրանց Յոզեֆը ամրոցում օծվել է Հունգարիայի թագավոր։

19-րդ դարում ինքնավար հունգարական կառավարությունը որոշում է ընդունել Թագավորական նոր պալատի կառուցման մասին, որը չէր զիջելու ժամանակի եվրոպական միապետներից և ոչ մեկի նստավայրին։ Շինարարությունը շարունակվել է մոտ 40 տարի՝ 1875-1912 թվականներին։ 1912 թվականին պաշտոնական բացումից հետո այն դարձել է հունգարական ամենից ճանաչված կառույցը, որը խորհրդանշում էր նոր դարի մուտքը։

Հաբսբուրգների անկումից հետո 1920 թվականին Թագավորական պալատը դարձել է Հունգարիայի կառավարիչ Հորթի Միկլոշի նստավայրը։

1944 թվականին, երբ խորհրդային զորքերը գրավել են Բուդապեշտը, ամրոցը դարձել է ֆաշիստական զորքերի դիմադրության վերջին կետը։ Ծանր մարտերի հետևանքով այն կրկին վերածվել է ավերակների։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամրոցի տարածքում հնագիտական որոշակի պեղումներ են կատարվել, որպեսզի վերականգնվեն միջնադարյան որոշ շինություններ։ Արդյունքում բացահայտվել են Սիգիզմունդի ժամանակաշրջանի մի քանի կառույցներ։ Միջնադարյան ամրությունների մասշտաբային վերակառուցումը փոխել է ժամանակակից Բուդապեշտի կերպարանքը։ Վերակակառուցման ծրագիրը հաջողվել է, քանի որ հաջողվել է միջնադարյան կառույցները համադրել ամրոցի ժամանակակից հատակագծին։

Քանի որ Հունգարիայի կոմունիստական կառավարությունը Թագավորական պալատը համարում էր նախկին ռեժիմի խորհրդանիշ, այն ենթարկվել է բարբարոսական վերակառուցման․ ճարտարապետական արժեքավոր շատ տարրեր հեռացվել են կամ պատերազմից հետո նախկին տեսքով չեն վերականգնվել։ Ամրոցն իր թանգարաններով (Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտի պատմության թանգարան) և Ազգային գրադարանի տնով դարձել է Բուդապեշտի մշակութային կենտրոնը։

Պալատն ամբողջովին վերականգնվել է 1966 թվականին, իսկ ամրոցի ինտերիերը՝ միայն 1980 թվականին։

2006 թվականի մարտին Հունգարիայի մշակութային ժառանգության ազգային ֆոնդը նախագծել է ամրոցի երկարաժամկետ զարգացման հեռանկարային պլանը։ Հետազոտությունների արդյունքներով հաստատվում է, որ 1952-1966 թվականների հետպատերազմյան վերականգնումը ամրոցի շատ տարրերի անվերադարձ կորստի է հանգեցրել[4]։ Առաջարկվել է վերականգնել համալիրի կորսված մասերը, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Budapest, including the Banks of the Danube, the Buda Castle Quarter and Andrássy Avenue – UNESCO World Heritage Centre»։ UNESCO։ Վերցված է ապրիլի 16, 2012 
  2. Oliver A. I. Botar : From European Capital to Ottoman Outpost: The Decline of Buda in the Sixteenth Century, (1987, Spring) LINK: [1]
  3. Andrew Wheatcroft (2010)։ The Enemy at the Gate: Habsburgs, Ottomans, and the Battle for Europe։ Basic Books։ էջ 206։ ISBN 9780465020812 (չաշխատող հղում)
  4. «Népszabadság – Papíron szép a Vár jövője»։ nol.hu։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 13, 2016-ին։ Վերցված է ապրիլի 19, 2012 
  5. «Nemzeti Fejlesztési Ügynökség»։ Nfu.hu։ հուլիսի 25, 2007։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 6, 2012-ին։ Վերցված է ապրիլի 19, 2012 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]