Մարիա Ավստրիացի
| Մարիա Ավստրիացի գերմ.՝ Maria von Ungarn | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 15, 1505[1] կամ սեպտեմբերի 17, 1505 |
| Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
| Մահացել է | հոկտեմբերի 18, 1558[1][2][3][…] (53 տարեկան) |
| Մահվան վայր | Սիգալես, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
| Գերեզման | Pantheon of the Infantes of the Royal Monastery of San Lorenzo de El Escorial և Էլ Էսկորիալ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | գահի խնամակալ |
| Ամուսին | Louis II of Hungary? |
| Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ I, մայր՝ Ժուաննա (Կաստիլիայի թագուհի) |
| Զբաղեցրած պաշտոններ | Consort of Hungary?, Իսպանական Նիդերլանդների նահանգապետ, Governor of the Habsburg Netherlands? և Consort of Bohemia? |
| Ստորագրություն | |
Մարիա Ավստրիացի (սեպտեմբերի 15, 1505[1] կամ սեպտեմբերի 17, 1505, Բրյուսել, Բելգիա - հոկտեմբերի 18, 1558[1][2][3][…], Սիգալես, Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), Ֆիլիպ I Բարետեսի և Խուաննա I-ի դուստրը։ Հայտնի է նաև որպես Մարիա Հաբսբուրգ, Մարիա Հունգարացի, Մարիա Բուրգունդացի, Մարիա Կաստիլացի։ Նրա եղբայրներից Կառլոս V-ը և Ֆերդինանդ I-ը եղել են Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր, իսկ քույրերից Էլեոնորա Հաբսբուրգը՝ Պորտուգալիայի այնուհետև՝ Ֆրանսիայի թագուհի, Իզաբելա Հաբսբուրգը՝ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագուհի և Եկատերինա Ավստրիացին՝ Պորտուգալիայի թագուհի։
Եղել է Չեխիայի և Հունգարիայի թագավոր, Վլադիսլավ II-ի և Աննա դե Ֆուայի որդի Լյուդովիկոս II-ի կինը։ 1526 թվականին, երբ Մոխաչեի ճակատամարտում մահացավ ամուսինը, իրեն նվիրեց երկրի պետական գործերի կառավարմանը՝ օգնելով եղբորը՝ Կառլոս V կայսրին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Maria van Oostenrijk — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Wurzbach D. C. v. Habsburg, Maria (Königin von Ungarn) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 7. — S. 18.