Jump to content

Քոշաքարում ես վազել եմ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոշաքարում ես վազել եմ...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
Հրատարակվել է1929
ՎիքիդարանՔոշաքարում ես վազել եմ...

«Քոշաքարում ես վազել եմ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1917 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի նոյեմբերի 20-ին։

Թումանյանի դուստր Անուշի ալբոմը, դրա մեջ գտնվող ինքնագիրը և Թումանյանի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին «Նոր ուղի» ամսագրում[1] (№1, էջ 7), այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակությունում (էջ 536)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 637–638.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Քոշաքարում ես վազել եմ...