«Հայաստանի զինանշան»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://www.president.am/ +https://president.am/) |
|||
Տող 33. | Տող 33. | ||
'''Հայաստանի զինանշանի''' մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի [[ապրիլի 19]]-ին։ Վերականգնվել է [[Հայաստանի առաջին հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]] (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, [[Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա]]յի ակադեմիկոս [[Ալեքսանդր Թամանյան]]ը և նկարիչ [[Հակոբ Կոջոյան]]ը։ |

||
2005 թվականի նոյեմբերի 27-ի [[ՀՀ Սահմանադրության բարեփոխումներ]]ից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը<ref>{{Cite web|url=https:// |
2005 թվականի նոյեմբերի 27-ի [[ՀՀ Սահմանադրության բարեփոխումներ]]ից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը<ref>{{Cite web|url=https://president.am/hy/state-symbols/|title=Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ|website=www.president.am|accessdate=2019-10-24}}</ref>։ |
||
[[Հայաստան]]ի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ [[Արտաշեսյաններ]]ի, [[Արշակունիներ]]ի, [[Բագրատունիներ]]ի և [[Ռուբինյաններ]]ի ([[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկյան թագավորություն]]) [[զինանշան]]ները։ Դրանք բոլորում են [[Աստվածաշունչ|բիբլիական]] [[Արարատ]] լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է [[Նոյյան տապան]]ը։ |

03:19, 15 Նոյեմբերի 2020-ի տարբերակ
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Հայաստան |
Հաստատված | 1992 ապրիլի 19 |
Վահան | Արարատ Բագրատունիներ Արշակունիներ Արտաշեսյաններ Ռուբինյաններ |
Վահանաբռնիչներ | Առյուծ և արծիվ |
Հիմք | Հացահատիկ, փետուր, շղթա, սուր, ժապավեն |
Այլ տարրեր | Պատկերված է Արարատ լեռը Նոյի տապանով |
Վաղ տարբերակներ | 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Օգտագործում | Տարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա |
Զինանշանի հեղինակ | Ալեքսանդր Թամանյան |
Նկարիչ | Հակոբ Կոջոյան |
Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։
2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը[1]։
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Սիմվոլիզմ
Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր, և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները[2]։
Հայաստանի նախկին զինանշանները
-
Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը։
-
ՀԽՍՀ զինանշանը։
Աղբյուրներ
- ↑ «Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019-10-24-ին.
- ↑ «ԱԺ,15.06.2006,ՀՕ-148-Ն ՀՀ օրենքը ՀՀ զինանշանի մասին». www.arlis.am. Վերցված է 2019-10-24-ին.