Սոխակի վիշտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոխակի վիշտը
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակչություն«Հասկեր»
Հրատարակվել է1910
ՎիքիդարանՍոխակի վիշտը

«Սոխակի վիշտը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծության գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1910 թվականին «Հասկեր» ամագրի № 11-ում (էջ 309)` «Ժողովրդական» ենթավերնագրով, ստորագրված՝ «Կազմեց Հ․ Թ․»: Այնուհետև՝ Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանատեղծությունների գրքի «Ժողովրդական երգեր» բաժնում( էջ 137-138), առանց ենթավերնագրի, ապա Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 162)[1]։

Բանաստեղծության ակունքը ժողովրդական է։ Տպագրվել է նաև Կոմիտասի և Մանուկ Աբեղյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում։

Բանաստեղծը պահել է ժողովրդական երգի լեզվաոճական տարրերը, կրճատել որոշ տողեր, ավելացրել նորերը, փոխել տողերի դասավորությունը, վերնագրել «Սոխակի վիշտը» և ստեղծել բոլորովին նոր բանաստեղծություն[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում լույս տեսած բանաստեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 624–625.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սոխակի վիշտը