Պատրանք (Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրանք
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918
Հրատարակվել է1919
ՎիքիդարանՊատրանք

«Պատրանք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1918 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1918 թվականի սեպտեմբերի 9-ին։

Բանաստեղծության մեկ ինքնագիր՝ թվագրված «1918. սեպտ. 9» պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1919 թվականին «Տարազ» շաբաթաթերթում №5 (էջ38), նույն թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Բանակի օրը» միօրյա թերթում, այնուհետև Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուում (էջ 419)։

Այնուհետև տպագրվել է Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 193)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 639.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Պատրանք (Թումանյան)