Շուռ է գալիս ծանր քարը...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուռ է գալիս ծանր քարը...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1915
Հրատարակվել է1915
ՎիքիդարանՇուռ է գալիս ծանր քարը...

«Շուռ է գալիս ծանր քարը...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1915 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է Վանում՝ 1915 թվականի հունիսի 14-ին[1]։

Բանաստեղծության մեկ ինքնագիր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 257-ում, իսկ № 71-ում՝ ուրշի ձեռքով արտագրված օրինակ[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականի հունիսի 24-ին Վանում լույս տեսած «Աշխատանք» շաբաթաթերթի № 27-ում, այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 176)[1]։

Նկարագրելով Թումանյանի այցը Վան, Սողոմե Ջրբաշյանը հիշում է բանաստեղծի և տեղի երիտասարդ մտավորականների հետ հանդիպումը Սաֆարյանների այգում և ոտանավորի գրության հանգամանքների մասին հայտնում․

«Այդ գիշեր, լսածի ու տեսածի ազդեցության տակ, նա գտավ ընդմիջական մի քանի րոպեներ, առանձնացավ ու գրեց երեք տնից բաղկացած մի ոտանավոր, կարդաց նույն երեկոյին։ Հիշում եմ այդ ոտանավորի մի տունը, որն այսպես էր․

Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք ու՜ս․
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք ու՜ժ,
Քարը մոտ է գլորվում»։

Քանի որ հավաքույթը տեղի է ունեցել հունիսի 18-ին, պետք է ենթադրել, որ Թումանյանն առանձնացել է ոչ թե ոտանավորը գրելու, այլ չորս օր առաջ գրածը նորից աչքի անցկացնելու համար։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Աշխատանք» շաբաթաթերթից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 630–631.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Շուռ է գալիս ծանր քարը...