Նվարդի ալբոմից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նվարդի ալբոմից
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
Հրատարակություն1921
ՎիքիդարանՆվարդի ալբոմից

«Նվարդի ալբոմից», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1917 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հոկտեմբերի 27-ին։

Նվարդի ալբոմը և դրա մեջ գտնվող ինքնագիրը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում, վերնագրված`«Իմ Արուսյակին», հետևյալ ծանոթագրությամբ. «Ու աղջիկներիցս ամեն մեկը մի աստղ ընտրեց կամ համաստեղություն. Նվարդն էլ ընտրեց Վեներան, Լուսաստղը, Արուսյակը»։ Նաև նույն տեղում պահվում է Թումանյանի դուստր Աշխենի արտագրած մեկ օրինակ[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականին «Գեղարվեստ» ամսագրի № 7-ում «Նվարդի ալբոմից» վերնագրով (էջ 66), այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 189)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Գեղարվեստ» ամսագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան Հովհաննես (1988)։ Երկերի լիակատր ժողովածու։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 637 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նվարդի ալբոմից