Նվարդ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդ Թումանյան
Նվարդ Թումանյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1892(1892-10-03)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 28, 1957(1957-09-28)[1] (64 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ և գիտաշխատող
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան, Հայաստանի Ազգային Գրադարան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Հովնանյան դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՀովնանյան դպրոց (1910) և Վրաստանի տեխնիկական համալսարան (1920)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1955)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՀայրՀովհաննես Թումանյան
ՄայրՕլգա Թումանյան

Նվարդ Հովհաննեսի Թումանյան (հոկտեմբերի 3, 1892(1892-10-03)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 28, 1957(1957-09-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1943 թվականից։

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվարդ Թումանյանը ծնվել է Թիֆլիսում։ 1910 թվականին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, 1911 թվականին՝ Թիֆլիսի 3-րդ իգական գիմնազիան։ 1912 թվականին ընդունվել է Կանանց բարձրագույն դասընթացների պատմագրական ֆակուլտետը (հետագայում՝ Անդրկովկասյան համալսարան)։ 1916-1920 թվականներին ընդհանուր պատմություն է դասավանդել Հովնանյան դպրոցի 4-6-րդ դասարաններում։ Անդրկովկասյան համալսարանն ավարտել է 1920 թ.։ 1923 թ. նշանակվել է հոր՝ Հովհաննես Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության պատասխանատու քարտուղար։ 1926 թվականին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հեղափոխության թանգարանում որպես մամուլի և արխիվի բաժնի գիտաշխատող (մինչև 1931 թ.)։ 1931-1932 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում որպես գիտական կաբինետի վարիչ։ 1932-1934 թվականներին Պատմության և գրականության ինստիտուտի գիտաշխատող էր, 1934-1942 թվականներին՝ Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի պատասխանատու քարտուղար և ավագ գիտաշխատող։ 1950 թվականին ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը։ Գործուն մասնակցություն է ունեցել Հովհաննես Թումանյանի Դսեղի և Երևանի տուն-թանգարանների հիմնադրմանը։ 1955 թվականին «Թումանյանի կապերը ռուս գրականության հետ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում 1957 թվականի սեպտեմբերի 28-ին[2]։

Ն. Թումանյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը, Երևան, Պետհրատ, 1938, 65 էջ։
  • Հովհաննես Թումանյան (ծննդյան 70-ամյակի կապակցությամբ), Երևան, 1939, 159 էջ։
  • Թումանյանը քննադատ, Երևան, Պետհրատ, 1939, 470 էջ։
  • Հովհ. Թումանյան. մանկություն և պատանեկություն, Երևան, Հայպետհրատ, 1955, 152 էջ։
  • Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը, Երևան, 1956, 149 էջ։
  • Հուշեր և զրույցներ, Երևան, «Լույս», 1969, 335 էջ։
  • Թումանյանի մանկությունը, Երևան, «Սովետական գրող», 1983, 84 էջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2016
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 203-204 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 237 CC BY-SA icon 80x15.png