Օլգա Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Թումանյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1871(1871-12-22)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1971
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԱմուսինՀովհաննես Թումանյան
ԵրեխաներՄուշեղ Թումանյան, Աշխեն Թումանյան, Արտավազդ Թումանյան, Նվարդ Թումանյան, Թամար Թումանյան, Համլիկ Թումանյան, Արեգ Թումանյան, Անուշ Թումանյան, Արփենիկ Թումանյան և Սեդա Թումանյան

Օլգա Բադալի Թումանյան (Մարիամ Մաճկալյան[1]) (դեկտեմբերի 22, 1871(1871-12-22), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ։

Հովհաննես Թումանյանի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Մաճկալյանը ծնվել է 1871 թվականին Թիֆիլիսի Խարխուփ թաղամասում՝ տատի տանը[2]։ Սովորել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ Հայրը մշտապես ապրում էր Աղստաֆայում, այդ պատճառով էլ ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի հորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, որը կորցրել էր կնոջը և, որպես քահանա իրավունք չուներ երկրորդ անգամ ամուսնանար։ Նա կյանքը կապել է Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ և որդեգրել նրա միակ դստերը։ Նրանց ընտանիքի նկատմամբ տեր Հովհաննեսի մտերմությունը շարունակվել է նաև Օլգայի և Թումանյանի ամուսնությունից հետո։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով կոնսիստորի գրագիր, Հովհաննեսը հաճախ էր թղթեր տանում Հովհաննես քահանա Մարտիրոսյանենց տուն։ Հետագայում Օլգան իմանում է, որ մայրը, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, (որը նույնպես կոնսիստորի անդամ էր) առանց իր իմանալու որոշել են նշանել և ամուսնացնել Թումանյանի հետ, որից հետո Թումանյանին ձեռնադրեն քահանա։ Նշանվելուց հետո Թումանյանը համարյա ամեն օր լինում էր նրանց տանը, ճաշում էր, մնում էր մինչև ուշ երեկո։

Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի։ Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»։ Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել։ Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս։
- Օլգա Թումանյան։

1888 թվականի դեկտեմբերի 1-ին տասնիննամյա Թումանյանն ամուսնանացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Թումանյանը մշտապես հոգատար է եղել Թումանյանի նկատմամբ, աջակցել նրան հնարավորին դեպքերում։ Հաշվի առնելով նրա հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանել է Օլգայի 11-րդ զավակ[3]։ Օլգա Թումանյանն իր տանը ամիսներով հյուրնկալել է հայ մտավորականության ներկայացուցիչների, իր տանը պահել և խնամել է նաև Ալեքսանդրապոլի որբանոցից ամուսնու բերած որբերին։

Ամուսնու և հինգ երեխաների մահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողում է Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը[4]։ Այդ գործընթացներին նրան աջակցել է Անաստաս Միկոյանը։ Օլգա Թումանյանը 1969 թվականին ներկա է եղել Հովհաննես Թումանյանի 100-ամյակի տոնակատարությանը[5]։

Օլգա Թումանյանը մահացել է 100 տարեկանում՝ 1971 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ Օլգա Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Օլգա Թումանյանը» գիրքը[6]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily, A. Z. G. «ԴԱՌՆԱԼ ՔԱՀԱՆԱ, ԿԱՄ ԿՈՐՑՆԵԼ ՕԼԳԱՅԻՆ». AZG Daily. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  2. Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն
  3. Թումանյանական ոգով կամ Օլգա Թումանյանի դասերը
  4. «ՄԱԳԱՂԱԹ.AM » ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՈՒՐԱԽ-ՏԽՈՒՐ ԱՇԽԱՐՀԸ» (արաբերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  5. «Հովհաննես Թումանյանի ժառանգները մեկնաբանել են Անաստաս Միկոյանի հետ իրենց լարված հարաբերությունների մասին ասեկոսեները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  6. Ի՞նչ վիճակում կլիներ Թումանյանի ընտանիքը, եթե չլիներ Օլգան. թոռնուհին պատմել է պապի մասին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]