Համլիկ Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Համլիկ Թումանյան | |
| Կուսակցություն՝ | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Ներսիսյան դպրոց և Փարիզի համալսարան (1924) |
| Մասնագիտություն՝ | թարգմանիչ, փիլիսոփա, գիտաշխատող, պետական գործիչ և հասարակական գործիչ |
| Ծննդյան օր | 1896 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
| Վախճանի օր | 1938 |
| Թաղված | Թոխմախի կենտրոնական գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Հովհաննես Թումանյան |
| Մայր | Օլգա Թումանյան |
| Զավակներ | Նեկտար Թումանյան |
Համլիկ Թումանյան (1896, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1938, Վրաստան), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, փիլիսոփա, թարգմանիչ, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համլիկ Թումանյանը ծնվել է 1896 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, որից հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանի փիլիսոփայության բաժինը և այն ավարտել 1924 թվականին։ Ֆրանսիայում մտել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1924 թվականին վերադառնալով Թիֆլիս` շարունակել է կուսակցական գործունեությունը։ Շուտով անցել է աշխատանքի Վրաստանի գիտությունների ակադեմիայում որպես ավագ գիտաշխատող։ Համլիկ Թումանյանը բազմաթիվ թարգմանություններ է կատարել Ռաբինդրանաթ Թագորից («Մահիկը», «Պարտիզպան»-ը տպագրվել են Վիեննայում 1922 թվականին, Երևանում` 1955 թվականին և 1961 թվականին), նաև Պուշկինի ստեղծագործություններից։ Համլիկ Թումանյանն ուներ մեկ աղջիկ՝ Նեկտար անունով։
Սովետական ռեժիմի կողմից ձերբակալվել է 1935 թվականին, ապա՝ 6 ամիս անց ազատ արձակվել։ 1937 թվականին անձամբ Լավրենտի Բերիայի հրամանով կրկին ձերբակալվել է և 1938 թվականին գնդակահարվել։ Գնդակահարման վայրը դեռ անհայտ է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թումանյանների ընտանիքը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- 1896 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- 1938 մահեր
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ կուսակցական գործիչներ
- Հայ թարգմանիչներ
- Թումանյաններ
- Հայ փիլիսոփաներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ