Սեդա Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեդա Հովհաննեսի Թումանյան
Սեդա-Հայկանուշ Հովհաննեսի Թումանյան
Սեդա Թումանյան.jpg
Ծնվել է 1905
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է 1988
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՀԽՍՀ
Ազգություն հայ
Կրթություն Գայանյան օրիորդաց դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն գյուղատնտես, ռենտգենոլոգ և թարգմանիչ
Ծնողներ հայր՝ Հովհաննես Թումանյան, մայր՝ Օլգա Թումանյան
Երեխաներ Իրմա Թումանյան

Սեդա Թումանյան նաև Սեդա-Հայկանուշ Թումանյան (1905, Թիֆլիս - 1988), հայ գյուղատնտես և թարգմանչուհի: Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դուստրը:

Անվան պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան վկայականում Սեդա անվան դիմաց գրված է նաև Հայկանուշ: Այն մի պատմական հանդիպման արդյունք է, որը տեղի ունեցավ մինչ աղջկա ծնունդը Անդրանիկ զորավարի և Հովհաննես Թումանյանի միջև: Իմանալով, որ Թումանյանների ընտանիքում համալրում է սպասվում, Անդրանիկ զորավարն առաջարկում է Հովհաննես Թումանյանին տղա ծնվելու դեպքում, ի նշան իրենց բարեկամության, երեխային կոչել Հայկ՝ իր քեռորդու անունով, ով ընկել էր հերոսի մահով, իսկ աղջկա դեպքում Հայկանուշ՝ ի հիշատակ իր քրոջ վաղամեռիկ դստեր: Հովհաննես Թումանյանը չի անտեսում իր բարեկամի կամքը, բայց և կատարում է իր ընտանիքի կամքը. նորածնին կոչելով՝ Սեդա-Հայկանուշ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Թումանյանը ծնվել է 1905 թվականին Թիֆլիսում: Գայանյան օրիորդաց դպրոցն ավարտելուց հետո Սեդան սովորել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում և Եսսենտուկիում մասնակցել ռենտգենոլոգիայի դասընթացներին: Թարգմանել է Պոլ դե Կրայֆի «Միկրոբներ որոնողները» գիրքը, որ պատմում է Կոխի, Պաստերի, Մեչնիկովի մասին: Սեդան մեծ մասնակցություն է ունեցել Թիֆլիսի իրենց բնակարանից իրերի Երևան փոխադրման և հուշասենյակների ձևավորման գործում:

Ունեցել է մեկ դուստր` Իրմա անունով:

Մահացել է 1988 թվականին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]