Արեգ Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արեգ Թումանյան | |
![]() | |
| Կուսակցություն՝ | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ |
| Մասնագիտություն՝ | պատմաբան, դասախոս, հասարակական գործիչ և պետական գործիչ |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Հովհաննես Թումանյան |
| Մայր | Օլգա Թումանյան |
| Զավակներ | Սուրմա Թումանյան |
Արեգ Թումանյան (1900, Թիֆլիս - օգոստոսի 30, 1939), հայ հասարակական, պետական և կուսակցական գործիչ, պատմաբան, դասախոս, Կոմունիստական կուսակցութան անդամ։ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կրտսեր որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեգ Թումանյանը ծնվել է 1900 թվականին Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիայում, որն ավարտելուց հետո՝ 1917 թվականին, անցել է Կոմունիստական կուսակցության շարքերը և կատարել տարբեր կուսակցական և պետական աշխատանքներ։ 1933 թվականին ընդունվել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի պատմության ֆակուլտետը, այնուհետև դասավանդել նույն ինստիտուտում։ 1937 թվականին Խորհրդային ռեժիմը Արեգ Թումանյանին աքսորել է և 1939 թվականի օգոստոսի 30-ին գնդակահարել։ Թաղվել է սովետական ՊԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Կոմունարկա» (Մոսկվա) հատուկ պահպանման օբյեկտի տարածքում[1]։ Ունեցել է մեկ դուստր՝ Սուրման։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թումանյանների ընտանիքը
