Թամար Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամար Թումանյան
Թամար Թումանյան.jpg
Ծնվել է մայիսի 10, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}})
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 11, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}}) (82 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Գայանյան օրիորդաց դպրոց
Աշխատավայր Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Պարգևներ Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան

Թամար Հովհաննեսի Թումանյան (մայիսի 10, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}}), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1977)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1935)[1]։

Հովհաննես Թումանյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Թումանյանը ծնվել է Թիֆլիսում 1907 թվականին, բանաստեղծ, արձակագիր Հովհաննես Թումանյանի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1933 թվականից Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում աշխատել է ճարտարապետ, 1945-1949 թվականներին եղել է Հայաստանի ճարտարապետների միության քարտուղար, 1947-1951 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետական ֆոնդի վարչության նախագահ, 1966-1989 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն[2], որտեղ ստեղծել է «Վերնատան» հուշասենյակը, «Լոռվա ձոր» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամար Թումանյանի նախագծերով կառուցվել են շենքեր և շինություններ Երևանում և այլ քաղաքներում։

  • Քանաքեռ ԳԷՍ-ի բնակելի շենք, Երևան
  • №447 գործարանի բնակելի շենք, Երևան
  • №447 գործարանի հանրակացարան, Երևան
  • Օթերևութաբանական վարչության շենք, Երևան
  • Հյուրանոց Սիսիանում

Մասնակցել է Երևանում կառավարության ընդունելությունների տան և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախագծերի մշակման աշխատանքներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Члены союза»։ uaa.am (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-10 
  2. «Հովհաննես Թումանյանի թանգարան»։ www.toumanian.am։ Վերցված է 2017-05-10