Jump to content

Նահապետի ողբը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նահապետի ողբը

Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Երկիր Օսմանյան կայսրություն
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1886
Հրատարակվել է1886
ՎիքիդարանՆահապետի ողբը

«Նահապետի ողբը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1886 թվականին[1]։

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունն գրել է 1886 թվականին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 14) պահվում է մեկ ինքնագիր, որի վրա Թումանյանը կատարել է մեկ ուղղում և թվագրել՝ «86»։ Սակայն նույն տեղում գրել է նաև՝ «1887 թվական»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 434-435)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից։

Ոտանավորն արձագանքում է հայ ժողովրդի արևմտյան հատվածի ծանր վիճակին։ Այն գրված է Ղ․ Ալիշյանի (Նահապետի) հայրենասիրական երգերի խորը ազդեցությամբ։ Այդ երգերից Թումանյանը նաև փոխ է առել առանձին բանաստեղծական ոճեր ու բառեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 644.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նահապետի ողբը