Մարշ (Թումանյան)
Մարշ | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1892 |
Վիքիդարան | Մարշ |
«Մարշ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականին մարտի 14-ին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 274) պահվում է
մեկ ինքնագիր, որտեղ վերնագրից հետո կան հետևյալ տողերը․ «Մարտի 8-ին Թիֆլիսի թեմական պատմագավորի ընտրություն», «Խոսք x-ի, երաժշտությունը Չուխաջյանի»։ Ինքնագրի տակ Տ․ Փիրումյանը գրել է՝ «Միանգամայն համակարծիք եմ՝ Տ․ Փիրումյանց»։ Դրանից հետո Թումանյանի ձեռագրով կա նաև հետևյալը՝ «Կորչի Մ. [կորչի]-հիմար [ընկերներով] ընտրյալներով»[1]։
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 21)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։