Մասնակից:ՄիլենաՄքոյ/Ավազարկղ
Մայրը իգական սեռի ներկայացուցիչ է, ով իր կենսաբանական կամ ոչ կենսաբանական երեխայի վարքագծի կրողն է: Բազմիմաստ տերմին է և կարող է ընկալվել տարբեր կերպ` սոցիալական, մշակութային և կրոնական ենթատեքստերում: Այսպիսով, կանայք բաժանվում են երեք խմբի՝ նրանք, ովքեր ծնունդ են տալիս երեխային, մեծացնում են երեխաներին և սուրոգաթ մայրեր: Առաջին և երրորդ կատեգորիաներին պատկանող կանայք կոչվում են «ծնող» կամ «կենսաբանական մայր», անկախ նրանից, անհատը պատրաստվում է ստանձնել ծնող լինելու պարտականությունը: Իսկ երկրորդ կատեգորիային պատկանողները կոչվում են ընկալունակ մայրեր կամ որդեգրողներ:
Կենսաբանական մայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կնոջ ձվաբջջի բեղմնավորումից սկսում է հղիության շրջանը: Պտուղը զարգանում է կենսունակ զիգոտի սաղմից: Հղիությունը տևում է մոտ 9 ամիս, որից հետո կինը ծնունդ է տալիս երեխային: Սակայն հաճախ երեխան լույս աշխարհ է գալիս ժամանակից շուտ, ուշ կամ մահացած: Սովորաբար երեխայի ծնվելուց հետո մայրը նրան կերակրում է կրծքով: Մոր կրծքի կաթը նորածնի իմունային համակարգի համար անվնաս է և երեխայի կյանքի առաջին և ավելի տարիներում հանդիսանում է հիմնական սնունդ:
Վերարտադրողական բժշկության զարգացմանը զուգընթաց, այսօր հնարավոր է նաև փոխնակ և գենետիկական մայրությունը:
Փոխնակ մայրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոխնակ (սուրոգաթ) մայրությունը մարդու վերարտադրության արհեստական ձև է: Կինը համաձայնում է հղիանալ, կրել իր ներսում և լույս աշխարհ բերել կենսաբանորեն իր հետ կապ չունեցող երեխային, ով հետո պետք է դաստիարակվի այլ մարդկանց` գենետիկական ծնողների կողմից: Նրանք էլ հետագայում պետք է համարվեն երեխայի օրինական ծնողները, այն դեպքում, որբ երեխային կրել և ծնունդ է տվել փոխնակ մայրը:
Գենետիկական մայրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենետիկական մոր ձվաբջջից զարգանում է երեխան:
Սոցիալական դերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմականորեն, կանանց դերը սահմանափակվում էր մայր և կին լինելով: Կին լինելը ենթադրում էր մեծ նվիրում, էներգիայի և ժամանկի մեծ ծախս ընտանիքի խնամքը իր վրա վերցնելով: Շատ մշակույթներում կանանց այս հարցում օգնում էին ընտանիքի տարիքով մեծ կանայք` հիմնականում սկեսուրը կամ նրանց հարազատ մայրը:
Մայրությունը հաճախ խանգարում է կնոջ կարիերային: Մայրերն են հանդիսանում երեխայի հիմնական դաստիարակողը, բայց 20-րդ դարավերջում որոշ արևմտյան երկրներում հոր դերն այս հարցում ևս մեծացավ: Բացի այդ, 20-րդ դարում աշխատող կանանց վիճակագրությունն աճեց:
Մայրության փորձն ու սոցիալական դերը հիմնականում տատանվում է` կախված գտնվելու վայրից: Մայրն ավելի հոգատար է երեխայի հանդեպ, քան հայրը: Երեխաները, որպես կանոն, ավելի հեշտ են շփվում մայրերի հետ,[16][17][18] քան հայրերը:[15]
Առողջության և ապահովության հիմնախնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրական մահը կանխվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից[1]:
Մայրական մահվան 56 տոկոսը հիմնականում տեղի է ունենում Աֆրիկայում, իսկ 29 տոկոսը Հարավային Ասիայում[2]: 2006 թվականին Փրկենք Երեխաներին կազմակերպությունը հետազոտություններ անց կացրեց բոլոր երկրներում և բացահայտեց, որ Սկանդինավիան երկները երեխաներ ծնունդ տալու լավագույն վայրն են, իսկ Աֆրիկան՝ ամենավատ[3]: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ ստորին տաս երկրներում 750 անգամ ավելի հավանական է կնոջ մահը ծննդաբերության ժամանակ, քան վերևի տաս երկրներում: Եվ վերջին երկրներում 28 անգամ մեծ է երեխայի 1 տարեկանում մահանալաու հավանականությունը: Վերջին տվյալները փաստում են, որ Իտալիան, Շվեդիան ու Լյուքսեմբուրգը ամենաապահով երկրներն են մայրական մահերից խուսափելու համար, իսկ Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկան և Մալավին ամենավտանգավոր[4][5]: Ծննդաբերությունը բավականին ռիսկային գործընթաց է, որը կարող է շատ բարդությունների հանգեցնել[6]:
Մոր դերը կրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունները մոր դերը գնահատում են ըստ կրոնական պատկանելիության և այդ կրոնին նվիրվածության: Կան բազմաթիվ օրինակներ` կապված մոր և կնոջ` կրոնի հետ կապի:
Մոր կերպարը ներկայացնող կրոնները հիմնականում քրիստոնեությունը, իսլամը և հինդուիզմն է: Կնոջ դերի մասին մասնավորապես խոսվում է կաթոլիկության մեջ, որտեղ մոր կերպարը ներկայացվում է կույս Մարիամի միջոցով, որի մասին բազմաթիվ անգամներ հիշատակվում է Աստվածաշնչում:
Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Հին Հունաստանի աստվածուհի Դեմետրան համարվում էր մոր օրինակ:
Մայր-ժառանգ բռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմությունն արձանագրում է մոր և երեխայի միջև բազմաթիվ խնդիրներ` ընդհուպ մինչև սպանություն: Այդպիսի օրինակ է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի և իր որդի Պտելոմեյի միջև տեղի ունեցածը:
Ժամանակակից մշակությում ուսումնասիրվել է մայրասպանությունն (ինչ-որ մեկի մորը սպանելը) ու որդիասպանությունը (ինչ-որ մեկի որդուն սպանելը), սակայն դրանք մնում են որոշ չափով անհասկանալի: Հիմնականում պատճառները Հոգեկան հիվանդություններն են: Որդիասպանությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ երիտասարդ և կարիքավոր մայրերը ենթարկվում են բռնության: Հավանականությունն ավելի շատ է, որ մայրը երեխային այս դեպքերում կսպանի մինչև 8 տարեկան հասակը: Ըստ վիճակագրության մայրերն ավելի հաճախ են սպանում երեխաներին, քան հայրերը: Մայրասպանությունը տեղի է ունենում ավելի մեծահասակ որդիների կողմից:
2012 թվականին ԱՄՆ- ում արձանագրվել է 130 մայրասպանություն և 383 որդիասպանություն:
Մայրերն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրերն իրենց երեխաների հետ դարձել են արվեստագետների ներշնչման աղբյուր, և ստեղծվել են բազմաթիվ նկարներ, արձաններ ու գրություններ:
Չորրորդ դարում կառուցված Հրոդոս կղզու գերեզմանաքարերին պատկերված են մայրեր և երեխաներ: Մայրերի և երեխանորի նկարները մեծ տարածում ունեն Ֆրանսիայում: 18- րդ դարում այս աշխատանքները մարմնավորել են կրթվածությունը, ընտանեկան ամուր կապի մտահոգությունը`մոր ու մանկան միջոցով:
19- րդ դարի վերջում Մարի Կասսատեն հայտնի դարձավ տարբեր մայրերի դիմանկարների միջոցով:
Մոր մասին կան բազմաթիվ ֆիլմեր:
«Մայր» բառը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեխաների մեծամասնության առաջին բառանման թոթովանքը մա կամ մամա հնչյունախումբն է: Վերջիններս բազմաթիվ լեզուներում ներամփոփում են մայր իմաստը:
Հաճախ միմյանց հետ կապ չունեցող լեզուներով /ma/, /mama/ ձայների հերթականությունը նմանեցնում են «մայր» բառին:
Օրինակ.
- mom, mommy, mum, mummy, ma, mam, mammy, maa, amaa, mata — անգլերեն և ցեղակից լեզուներ,
- māma (妈妈/媽媽) — ճապոներեն,
- máma — չեխերեն,
- maman — ֆրանսերեն և պարսկերեն,
- maadar — փաշթոերեն,
- մայր [mɑjɹ] — հայերեն,
- mamma — իտալերեն և իսլանդերեն,
- mãe — պորտուգալերեն,
- ema — էստոներեն,
- má или mẹ — վիետնամերեն,
- mam — վալլիերեն,
- eomma (엄마, IPA: ʌmma) — կորեերեն,
- matka — լեհերեն, սլովակերեն,
- madre — իսպաներեն,
- matrice — ալբաներեն,
- modor — հին անգլերեն,
- mathrin — հին- իռլանդերեն,
- matr — սանսկրիտ,
- mama — որպես փոխառություն անգլերենից` ճապոներեն,
- (metér, μητήρ) mitéra, μητέρα или mána, μάνα — հունարեն,
Սակայն ձայների նման հերթականությունը որոշ դեպքերում կարող է նշանակել.
- վրացերենով «մայր» — հայր,
- լատիներենով «մամմա» —կրծքով կերակրող մայր,
Լեզվաբանության մեջ այս հասկացությունը անվանում են «մայր և հայր»:
Մայրական սեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենից հաճախ մայրն իր երեխաների հանդեպ սեր է տածում: Շատերը հակված են այն մտքին, որ մայրական կամ ծնողական սերը աշխարհի ամենաուժգին սերն է[7]: Մայրական սիրո առաջացումը կապվում է արյան մեջ օքսիտոցին հորմոնի առաջացմամբ, որը խթանում է մոլեկուլների ազատ արձակումը` կրելով քիմիական տեղեկատվություն սրտում: Օքսիտոցինի հանկարծակի բաշխումը հետևանք է սիրելու ցանկության: Այդ ցանկությունը արտահայտվում է տարբեր ձևերով, որը կախված է տարբեր հորմոնների առկայությունից: Ըստ դրա լինում են սիրո տարբեր տեսակներ: Օրինակ Պրոլակտինի առկայությունից առաջանում է մայրական սեր:
Օքսիոցինը կապված է ալտրուիզմի հետ, իսկ պրոլակտինը` մայրության: Էնդորֆինները իրենցից ներկայացնում են «մրցանակների հավաքածու»: Ամեն անգամ, երբ կաթնասունները իրենց տեսակին օգուտ են տալիս, նրանց մոտ առաջանում է էնդորֆիններ (որպես մրցանակ), որոնք հաճույք են պատճառում: Ծննդաբերության ժամանակ էնդորֆինների քանակը ավելանում է ոչ միայն մոր օրգանիզմում, այլ նաև պտղի, այնպես որ, ծննդաբերությունից հետո և′ մոր, և′ երեխայի օրգանիզմները գտնվում են օպիատների ազդեցության տակ: Այդ հորմոնները առաջացնում են կախվածություն, որը ապահովում է փոխադարձ կապը մոր և երեխայի միջև[8]:
Մայրն առասպելաբանութան մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրը որպես կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրը տարբեր համաշխարհային մշակույթներում համարվում է կյանքի, սրբության, հավերժության, ջերմության և սիրո խորհրդանիշ: Մոր կերպարն ունի առնվազն 4 սիմվոլիկ նշանակություն[9]:
Մայր- երկիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիեզերական Մայր- երկիրը, Երկնքի կինը, ամբողջ Երկրի մայրը, չի դնում տարբերություն բարու և չարի մեջ: Այդպիսի մայրության օրինակներից մեկը հին հունական աստվածուհի Գեան է: Նա ծնունդ է տվել Տիտաններին և ցիկլոպներին, հիսունգլխանի հսկաների և Օլիմպիայի բոլոր աստվածներին[10]:
Մայրը սլավոնական առասպելաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլավոնական առասպելաբանության մեջ Մայր- Երկիրը Մոկոշն է: Ամենակարող աստվածները հաշվետու են նրան, քանի որ նրա ձեռքերում է նրանց ճակատագրերի սուրբ թելերը: Եթե պոկվի այդ թելերից մեկը մարդը կամ աստվածը կմահանա: Նրա խստաշունչ էությունը արտահայտված է «Աստվածը Մոկոշ չէ՝ ինչ-որ բանվ կխրախուսի»[11]: Մոկոշը շատ երկրպագված աստվածուհի էր սլավոնական առասպելաբանության մեջ և մտնում էր Վլադիմիր իշխանի պանթեոնի կազմի մեջ:
Մայր- բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գթառատ, ամենակարող և միևնույն ժամանակ դաժան Մայր- բնությունը կառավարում էր բոլորին, և նրանից էին կախված մարդիկ: Մարդկության զարգացմանը զուգահեռ Մայր- բնությունը որոշ հավատքներում դարձել է որսի աստվածուհի (հունական առասպելաբանության մեջ՝ Արտեմիդա և Դեմետրա): Կան նաև հավատքներ, որոնցում Մայր- բնության դերը չի առանձնացվում: Օրինակ սլավոնական աստվածության մեջ այդ դերը, Մայր-բնության հետ միասին կատարում էր Մոկոշը:
Մայրը որպես սկզբնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոր այսպիսի խորհրդանշական դերն արտահայտվում է մի քանի անվանումներում.
- Մայրական բջիջները կենսաբանության մեջ
- Չհամարակալած ցանկի տարր
- Մայրական բջիջները կենսաբանության մեջ,
- Մայրական լուծիչը արդյունաբերական քիմիայում,
- Մայրական ընկերությունները տնտեսությունում
Աստվածամայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստվածամայր(ինչպես նաև՝ Մադոննա, Աստվածածին, Կույս Մարիամ), քրիստոնեության մեջ և իսլամում Հիսուս Քրիստոսի մայրն է, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների գլխավոր կերպարներից մեկը: Ներկայացնում է մոր կերպարի ևս մի տեսակ: Իրենից ներկայացնում է մոր ևս մեկ կերպար: Հիսուս Քրիստոսի գոյության մասին նրան հայտնումը կոչվում է Ավետում: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: Նա ասում է, որ վեցերորդ ամսում Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Նազարեթ, մի կույսի մոտ, ով նշանված էր Դավիթի տոհմից Հովսեփ անունոց մի մարդու հետ, այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը նրա մոտ գնալով հայտնեց, որ վեց ամիս անց նա լույս աշխարհ է բերելու աշխարհի Փրկչին (Ղուկաս-1:28-33): Ինչպես ասվել էր, վեց ամիս անց Բեթղեհեմում Մարիամը ծնեց Որդուն:
Դիցաբանական և աստվածաշնչյան մայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դեմետրա — հունական դիցաբանության մայր աստվածուհին
- Գեա — հունական դիցաբանության երկրի աստվածուհին
- Շակտի — հնդկական դիցաբանության մայր աստվածուհին
- Յունոնա — հռոմեական դիցաբանության ամուսնության, մայրության և օջախի աստվածուհին
- Մահամայա թագուհի — բուդդայական դիցաբանության աստվածուհի, Բուդդայի մայրը
- Իսիդա — եգիպտական դիցաբանության աստվածուհի
- Հագար — Աստվածաշնչյան մայր
- Լադա, Մոկոշ — սլավոնական դիցաբանության աստվածուհի
-
Դեմետրա
-
Գեա
-
Պարվատի
-
Վիլիամ Ադոլֆ Բուժերո. Վեներայի ծնունդը
-
Յունոնայի արջանը (Վատիկան)
-
Իսիդա
-
Աբրահամ և Հագար
Մոր պատկերն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրերին, ովքեր յուրաքանչյուր մարդու կյանքում կարևոր դեր են կատարում, նվիրված են բազմաթիվ արվեստի գործեր:
Կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Բրունի «Մադոննա Ալբա»
-
«Մադոննան և Հիսուսը» (վերցված վատիկանյան պատկերասրահից)
-
Ռաֆայել Սանտի «Մադոննան մեխակի հետ»
-
Անդրեա դել Վերոկկիո «Մադոննան մանկան հետ»
-
Ուիլյամ Բուգրո «Հանգիստ»
-
Մերի Կեսսետ անվանումն անհայտ է
-
Ֆ. Ռիզներ «Մայրն ու աղջնակը»
-
Դմիտրի Մենդելեևի մայրը (նկարիչն անհայտ է)
-
«Մադոննան մանկան հետ», Վաշինգտոն
Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Մայր և մանուկ» քանդակը Զելենոգրադում
-
«Մայր հայրենիք» արձանը Մամաև Կուրգանում
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մայրն ու խնամակալը» (1964)
- «Մայր» (1919), ռեժիսոր Ալեքսանդր Եֆիմովիչ
- «Մայր» (1926), ռեժիսոր Վսևոլոդ Պուդովկին
- «Մայր» (1941), ռեժիսոր Լեոնիդ Լուկով
- «Մայր» (1955)
- «Մայր»(1990), ՌԴ
- «Մայր» (1995) ռեժիսոր Ալբերտ Բրուկս
- «Մայրերը պարում են» (1926) ռեժիսոր Հերբերտ Բրենոն
- Ma Mère, ռեժիսոր Օնորե Քրիստոֆ
- «Մայրերը» (2012), ՌԴ ռեժիսոր Տիխոն Կորնև
- «Մայր» (2013), Իսպանիա, Կանադա
- «Իմ մայրը հարսնացու է» (2005), ՌԴ ռեժիսոր Նատալիա Ռադիոնովա
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մայր» Մաքսիմ Գորկի
- «Նարգիզ և Ոսկեբերան» Հերման Հեսսե
- «Մայր Կուրաժը և իր երեխաները» Բերտոլդ Բրեխտ
- «Հրեշների մայրը» Գի դը Մոպասան
Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989-1992 թվականներին Ռուսաստանում գոյություն ուներ «Մայր» երաժշտական խումբ, որը հիմնել էր Սրգեյ Կուզնեցովը
- «Մամա» - «Լեյսյա» խմբի երգը` Վալերի Կիպելովի կատարմամբ
- «Մամո» - երգ, որը Անաստասիա Պրիխոդկոյի կատարմամբ գրավել է 11-րդ հորիզոնականը` Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում
- «Մամա» -(1976 թվական)
- ↑ «WHO - Maternal mortality ratio (per 100 000 live births)». who.int.
- ↑ «Over 99 percent of maternal deaths occur in developing countries». worldbank.org.
- ↑ [1] Արխիվացված է Մայիս 1, 2015 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ Kevin Spak. «Safest Place to Give Birth? Italy». Newser.
- ↑ Rogers, Simon (2010-04-13). «Maternal mortality: how many women die in childbirth in your country?». The Guardian.
- ↑ name="vanlerberghe"
- ↑ ТЕОРИЯ ЛЮБВИ
- ↑ Оден М. Научный подход к любви
- ↑ Шейнина Е. Я. Энциклопедия символов. М., 2001;
- ↑ Н. А. Кун «Легенды и мифы Древней Греции» ГИПП «Янтарный сказ» 2000
- ↑ В. Калашников «Боги древних славян»