Վսևոլոդ Պուդովկին
Վսևոլոդ Պուդովկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16 (28), 1893[1] կամ փետրվարի 16, 1893[2] |
Ծննդավայր | Պենզա, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | հունիսի 30, 1953[3][4][5][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] կամ Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1925) և 6-րդ Մոսկվայի գիմնազիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասան, ռեժիսոր, մանկավարժ և հրապարակախոս |
Աշխատավայր | Մեժրաբպոմ-Ռուս, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Մոսֆիլմ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
![]() |
Պուդովկին Վսեվոլոդ Իլարիոնովիչ (փետրվարի 16 (28), 1893[1] կամ փետրվարի 16, 1893[2], Պենզա, Ռուսական կայսրություն[3] - հունիսի 30, 1953[3][4][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3] և Յուրմալա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր, կինոդերասան, կինոյի տեսաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ 1920 թվականին ընդունվել է 1-ին Պետկինոդպրոցը (այժմ՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում)։
1922 թվականին աշակերտել է Լ․ Կուլեշովին՝ որպես սցենարիստ, նկարիչ և դերասան մասնակցելով նրա մի շարք ֆիլմերի ստեղծմանը։ Առաջին ինքնուրույն աշխատանքը կինոյում «Շախմատային տենդ» (1925, Ն․ Շպիկովսկու հետ) կատակերգությունն էր։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1926 թվականին նկարահանել է «Մայրը» (ըստ Գորկու) ֆիլմը, որով նշանավորվել է ռեալիստական դրամայի նոր ուղղությունը կինոարվեստում՝ սոցիալական կոնֆլիկտները բացահայտելով անհատ հերոսների ճակատագրերի միջոցով։ Ս․ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» կինոէպոպեայի հետ, Պուդովկինի «Մայրը» ֆիլմը կինոյում հաստատել է սոցիալիստական ռեալիզմի մեթոդը, իրավամբ դասվել խորհրդային և համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը։ Այդ ֆիլմի գաղափարագեղարվեստական սկզբունքները Պուդովկինը զարգացրել է «Սանկտ Պետերբուրգի վախճանը» (1927) և«Չինգիզ խանի ժառանգը» (1929) կինոնկարներում, որոնց գործողության կենտրոնում նույն հոգեկան նկարագրով հերոսներն են՝ հեղափոխության շնորհիվ իրենց դասակարգային-պատմական կոչումը գիտակցող ու պայքարի ելնող աշխատավոր մարդիկ։
Հաջորդ մի շարք ֆիլմերում («Հասարակ դեպք», 1932, «Դասալիք», 1933), փորձարկելով և յուրացնելով զարգացող կինոտեխնիկայի ընձեռած մի շարք նոր արտահայտչամիջոցներ, Պուդովկինը ստեղծել է երեք ֆիլմ, «Մինինը և Պոժարսկին» (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), «Սուվորով» (1941, երկուսն էլ Մ․ Դոլլերի հետ), «ԾովակալՆախիմով» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), որոնք հատկապես ադրդիաշունչ ու հրատապ էին այդ տարիներին։ 1950 թվականին ավարտելով իր չորրորդ պատմակենսագրական «ժուկովսկի» (Դ․ Ի․ Վասիլևի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) ֆիլմը՝ Պուդովկին անդրադարձել է արդիական թեմատիկային, ըստ Դ․ Նիկոլաևայի «Հունձը» վեպի, նկարահանել է «Վասիլի Րորտնիկովի վերադարձը» (1953) կինոնկարը, որը նրա վերջին գործն էր։
Կինոդերասանական մարմնավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պուդովկինի կինոդերասանական մարմնավորումներից հոգեբանական խորությամբ ու արտաքին սուր կերպարագծմամբ աչքի են ընկել՝ Պրոտասովը («Կենդանի դիակ», 1929), գերմանացի գեներալը («Հանուն Հայրենիքի», 1943), ճգնավորը («Իվան Ահեղ», 1945)։ Պուդովկին խոշոր ներդրում ունի կինոյի տեսության մեջ։ Նրա աշխատությունները, հոդվածները՝ նվիրված էկրանային արվեստի առանձնահատկություններին, թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։ Պուդովկինի տեսական ժառանգությունը նրա նորարարական ֆիլմերի հետ մեծ ազդեցություն է գործել խորհրդային և համաշխարհային կինոյի զարգացման վրա։
Հեղինակ է «Կինոռեժիսոր և կինոնյութ» (1926), «Կինոսցենար։ Սցենարի տեսություն» (1926), «Դերասանը ֆիլմում» (1934) գրքերի։ Եղել է խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի անդամ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 455)։ ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118742876 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Пудовкин Всеволод Илларионович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Փետրվարի 16 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 30 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- 20-րդ դարի դերասաններ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Ռուս հրապարակախոսներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային սցենարիստներ