Հսկայի ազատությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հսկայի ազատությունը
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՀրատարակչությունՀորիզոն
Հրատարակվել է1917
ՎիքիդարանՀսկայի ազատությունը

«Հսկայի ազատությունը», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1917 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1917 թվականին մարտի 7-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 49 համարում, որից հետո կրճատումներով տպվել է Երևանում 1969 թվականին լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում (էջ 412-415[1]

Այնուհետև 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 392-394)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածում անդրադարձել է ռուսական էպոսին՝ былина-ներին։ Պատմում է «Исцеление Ильи Муромца»-ից մի հատված՝ նպատակ ունենալով ցույց տալ «մի հսկայական զարկով երկիրը փրկելու» էպոսի ուղորդած ճանապարհը։ Իլիան, որը երկար տարիներ գամված էր վառարանին, բժշկվում է իր բարության ու օգնելու ցանկության համար։ Երբ թակում են նրանց տան դուռը և խնդրում ջուր, իր անդամալուծության պատճառով չի կարողանում օգնել։ Անծանոթ հյուրերը, որոնք թակել էին դուռը, բժշկում են նրան, խմեցնում գարեջուր։ Իլիան դառնում է հսկա և ուժեղ։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուրոմցի Իլիա
  • Խորհրդավոր հյուրեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու, 7-րդ հատոր. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 638–639.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հսկայի ազատությունը