Jump to content

Հիշողություն հայրենիքից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիշողություն հայրենիքից
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1892
ՎիքիդարանՀիշողություն հայրենիքից

«Հիշողություն հայրենիքից», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի հուլիսի 5-ին։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են այս բանաստեղծության մեկ թերի սևագիր-ինքնագիր և մի քառատող, որը Թումանյանը դուրս է թողել Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների երկրորդ հատորից։ Այս բանաստեղծությունը հրատարակել է Ա․ Ինճիկյանը[1]։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 89-92)։ Այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 44-46)։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 558.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հիշողություն հայրենիքից