Հայ վաճառական
Արտաքին տեսք
| Հայ վաճառական | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1883 |
| Հրատարակվել է | 1940 |
| Վիքիդարան | Հայ վաճառական |
«Հայ վաճառական», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1883 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1883 թվականին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 11) պահվում է մեկ սևագիր-ինքնագիր, թվագրված՝ «1882 ամի, Տփխիս»։ Թվագրությոան կողքին, սակայն, Թումանյանը գրել է, «Դեռ Թիֆլիս չէի եկած, որ Ջալալօղլի այս ոտ‹անավոր› կարդացի»։
Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 430-431)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։
