Հայ երաժշտության մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ երաժշտության մասին
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1916
ՀրատարակչությունՀորիզոն
Հրատարակվել է1916
ՎիքիդարանՀայ երաժշտության մասին

«Հայ երաժշտության մասին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին դեկտեմբերի 15-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 279 համարում, որից հետո «Վերջին տասնամյակների գործն է» անվանումով տպվել է Երևանում 1969 թվականին լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում (էջ 396)[1]։

Այնուհետև, «Խոսք հայ երաժշտության մասին» վերնագրով, 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 465-466)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու, 7-րդ հատոր. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 634.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հայ երաժշտության մասին