Հայ-լիբանանյան հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-լիբանանական հարաբերություններ
Լիբանան և Հայաստան

Լիբանան

Հայաստան

Հայ-լիբանանյան հարաբերություններ, դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Լիբանանի միջև։ Վերջինս Հայոց ցեղասպանությունը ճանաչած Արաբական պետությունների լիգայի առաջին անդամն է։

Հայաստանի դերը Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին՝ Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ, Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան. փոխանցվել են դեղամիջոցներ և առաջին օգնության միջոցներ[1]։

Հայոց ցեղասպանության ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Լիբանանը դարձել է առաջին արաբախոս երկիրը, որը ճանաչել է այն[2]։

Մշակութային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում հայ համայնքը մի քանի քաղաքական կուսակցություն ունի։ ՀՅԴ-ն Լիբանանի խոշորագույն հայկական կուսակցությունն է, որը ներկայումս ընդգրկված է կառավարության և «Մարտի 8» կոալիցիայի կազմում։ Սակայն կան նաև կուսակցություններ, որոնք աջակցում են ընդդիմադիր «Մարտի 14» կոալիցիային։ Երկրների միջև վիզային ռեժիմ չի սահմանվել։

Լիբանանում գործում են տասնյակ հայկական դպրոցներ, համալսարաններ, մանկապարտեզներ և տարբեր հաստատություններ։ Բեյրութի հայաշատ թաղամասերից մեկը Բուրջ Համուդն է․ երկրի բնակչության թվով երկրորդ ազգությունը հենց հայերն են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերել Լիբանանին». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  2. «Страны, признавшие геноцид армян 1915 - 1923 гг. в Османской Турции». РИА Новости (ռուսերեն). 20100305T1539. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.