Հայաստանի ազգային հերոս (կոչում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայրենիքի շքանշան

Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում։ Հիմնադրվել է 1994 թվականի մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Կոչման կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում[1]։

Կոչում ստացողները[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2003 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ընդունված մայր օրենքի համաձայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

2003-2014 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի նոյեմբերի 6-ին օրենքում կատարվեց լրացում, ըստ որի «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սահմանումը վերաձևակերպվեց։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց։

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից։

Կոչման շնորհման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին ընդունված մայր օրենքի համաձայն 1993-2003 թվականներին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում էր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 2003 թվականի նոյեմբերի 6-ին օրենքում կատարված փոփոխությամբ այդ դրույթը ճանաչվեց ուժը կորցրած։

2014 թվականի օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը կոչումը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ շնորհման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։

Բարձրագույն կոչում շնորհելու հարցը քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում[2]։

Ամենամսյա պարգևավճարը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած անձի ընտանիքին տրվում է պարգևավճար՝ 250.000 ՀՀ դրամի չափով։

Կոչման շնորհման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումը շնորհվել է 23 անձի, որոնցից 22-ն ազգությամբ հայ են, մեկը՝ ռուս։

Հերոսներից 10-ին կոչումը շնորհվել է հետմահու։

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 1994 թվական՝ 3,
  • 1996 թվական՝ 7,
  • 1999 թվական՝ 2,
  • 2004 թվական՝ 2,
  • 2008 թվական՝ 1,
  • 2017 թվական՝ 2 անձ,
  • 2020 թվական՝ 6 անձ։

Հայաստանի ազգային հերոսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Անուն Զբաղեցրած պաշտոնը կոչման շնորհման օրվա դրությամբ Շնորհման ամսաթիվը Ծննդյան օրը Ծննդավայրը Մահվան օրը Մահվան վայրը Հիմնավորումը
1 Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց Կաթողիկոս Ամենայն Հայոց 24.07.1994
20.09 1908
Բուխարեստ, Ռումինիա
Flag of Romania.svg
18.08 1994
Էջմիածին, Հայաստան
Հայաստանի դրոշը
Ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար
2 Վիկտոր Համբարձումյան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ 14.10.1994[3]
19.09 1908
Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Flag of Russia.svg
12.08 1996
Բյուրական, Հայաստան
Հայաստանի դրոշը
Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար
3 Ալեք Մանուկյան Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ 14.10.1994[4]
28.06 1901
Զմյուռնիա, Օսմանյան կայսրություն
Ottoman flag.svg
10.07 1996
Դետրոյտ, Միչիգան նահանգ, ԱՄՆ
Flag of the United States.svg
Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար
4 Մոնթե Չառլզի Մելքոնյան 20.09.1996
(հետմահու)
25.11 1957
Վայսելիա, Կալիֆորնիա, ԱՄՆ
Flag of the United States.svg
12.06 1993
Աղդամ, Արցախ
Flag of Artsakh.svg
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
5 Ջիվան Զավենի Աբրահամյան 20.09.1996
(հետմահու)
06.07 1961
Երևան, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
26.07 1991
Վերիշեն, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
6 Վիտյա Վորոշի Այվազյան 20.09.1996
(հետմահու)
31.12 1955
գ. Սպանդարյան, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
29.08 1990
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
7 Մովսես Գևորգի Գորգիսյան 20.09.1996
(հետմահու)
03.12 1961
Երևան, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
19.01 1990
գ.Երասխավան, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
8 Թաթուլ Ժորժիկի Կրպեյան 20.09.1996
(հետմահու)
21.04 1965
գ. Արեգ, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
30.04 1991
Գետաշեն, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
9 Գեղազնիկ Արմենակի Միքայելյան 20.09.1996
(հետմահու)
16.11 1951
գ.Լեռնարոտ, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
29.08 1990
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
10 Յուրա Վաղարշակի Պողոսյան 20.09.1996
(հետմահու)
08.04.1961
գ. Կոտովո, Վոլգոգրադի մարզ
Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg
1992
Ասկերան - Նախիջևանիկ սահմանային գիծ Հայաստանի դրոշը - Flag of Azerbaijan.svg
Հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար
11 Կարեն Սերոբի Դեմիրճյան ՀՀ ԱԺ նախագահ 27.12.1999
հետմահու
17.04 1932
Երևան, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
27.10 1999
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
12 Վազգեն Զավենի Սարգսյան ՀՀ վարչապետ 27.12.1999
հետմահու
05.03 1959
գ. Արարատ, Արարարտի շրջան, Հայկական ԽՍՀ
Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg
27.10 1999
Երևան, ՀՀ
Հայաստանի դրոշը
13 Շառլ Ազնավուր Ֆրանսահայ շանսոնիե 27.05. 2004[5]
22.05 1924
Փարիզ, Ֆրանսիա
Flag of France.svg
01.10.2018
Աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ
14 Քըրք Քըրքորյան Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար 27.05.2004[5]
06.06 1917
Ֆրեզնո, Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ
Flag of the United States.svg
16.06 2015
Լոս Անջելես, ԱՄՆ
Flag of the United States.svg
Համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար
15 Նիկոլայ Ռիժկով Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ 6.12.2008[6]
28.09 1929
գ. Դիլեևկա, Ուկրաինական ԽՍՀ
Flag of the Ukrainian Soviet Socialist Republic.svg
1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար
16 Էդուարդո Էռնեկյան Արգենտինահայ գործարար 21.09.2017[5]
04.04 1932
Բուենոս Այրես, Արգենտինա
Flag of Argentina.svg
Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար
17 Հովհաննես Չեքիջյան Հայ դիրիժոր 30.12.2017[7]
23.12 1928
Ստամբուլ, Թուրքիա
Flag of Turkey.svg
Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:
18 Ռուբեն Սանամյան Հայ զինծառայող 18.08.2020[8]
22.09 1976
Դիլիջան, Հայաստան
Flag of Armenia.svg
2020 թվականի հուլիսի տավուշյան մարտերում ցուցաբերած ռազմական կարևոր դերի համար:
19 Հրայր Հովակիմյան Հայ սրտային վիրաբույժ 27.08.2020[9]
13.05 1953
Հալեպ, Սիրիա
Flag of Syria.svg
Առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար:
20 Վահագն Ասատրյան ՀՀ ԶՈՒ սպա 15.10.2020 1977 13 հոկտեմբեր, 2020
Աղդամ, Արցախ
Flag of Artsakh.svg
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։
21 Տիրան Խաչատրյան ՀՀ ԶՈՒ սպա 22.10.2020 20.07.1971 գ. Պռոշյան, ՀԽՍՀ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։
22 Անդրանիկ Փիլոյան ՀՀ ԶՈՒ սպա 22.10.2020 14.08.1962 Ք. Մասիս , Հայաստան Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։
23 Գարեգին Պողոսյան ՀՀ ԶՈՒ սպա 22.10.2020 Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ
  3. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=85958
  4. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՑԿՅԱՆՍ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. 5,0 5,1 5,2 Шарль Азнавур и Кирк Кркорян - Национальные Герои Армении - ИА Regnum, 27.05.2004
  6. Ն. Ի. Ռիժկովին «Հայաստանի Ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին
  7. Հովհաննես Չեքիջյանին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում
  8. Կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի կոչման
  9. Բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]