Կարծախ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարծախ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Կարծախ | |||
վրաց.՝ კარწახი | |||
![]() Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
ԲԾՄ | 1860 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 776 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 100 % | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Կարծախ կամ Կարզախ, (վրաց. კარწახი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 29 կմ հարավ-արևելք, Խոզապին լճից արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1860 մ բարձրության վրա։
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականին ուներ 1225 բնակիչ (300 ընտանիք), մինչև 1960 թվականը՝ մոտ 4500 բնակիչ (800—900 ընտանիք)։ Միայն 1950-1960-ական թվականներին շուրջ 400—500 ընտանիք տեղափոխվել ու բնակություն են հաստատել Հայաստանում (հիմնականում Երևանում) և Հյուսիսային Կովկասում (Արմավիր)։
Հաշվառման տարեթիվը | Բնակիչների թվաքանակը |
---|---|
2002[1] | 891 |
2014[2] | +776 |
Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ (հացահատիկների մշակություն) և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գործում էր կաթի վերամշակման գործարան, այն մսակաթնային պետական տնտեսություն էր։
Գյուղում կար միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարծախի հայերը գաղթել են 1830 թվականին՝ Արևմտյան Հայաստանի էրզրումի վիլայեթի Օգոմի, Ալվար, Երկնիստ, Մեծ Դու և Փոքր Դու գյուղերից։
1881 թվականին Կարծախում բացվել է մեկդասյա դպրոց։ Պահպանվում է 1894 թվականին կառուցված եկեղեցին (Սուրբ Կարապետ), որին կից գործել է 4-դասյա դպրոց։
1918 թվականի մայիսին թուրք նվաճողների արշավանքի հետևանքով գյուղի հայերը տեղահանվել և ժամանակավորապես հաստատվել են Ծալկայում։
Կարծախում է ծնվել աշուղ Ջիվանին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշուղ Ջիվանու կիսանդրին
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-19-ին։ Վերցված է 2017-07-22
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 16 აგვისტო 2016
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 326)։ ![]() |
|