Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1916
ՀրատարակչությունՀորիզոն
Հրատարակվել է1916
ՎիքիդարանԽոսք Ի․ Պ․ Նակաշիձեին

«Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին դեկտեմբերի 18-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 282 համարում, որից հետո «Ողջույնի խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին» անվանումով տպվել է Երևանում 1969 թվականին լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում (էջ 397[1]

Այնուհետև, «Խոսք վրաց գործչին» վերնագրով, 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 466)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու, 7-րդ հատոր. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 634–635.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խոսք Ի․ Պ․ Նակաշիձեին