Jump to content

Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
Հրատարակվել է1890
ՎիքիդարանԻ՞նչ ես կատաղել անմեղ արարքից...

«Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1889 թվականին։

Տ․ Փիրումյանը վկայել է, որ Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է՝ ի պաշտոնություն Գ․ Արծրունու, ընդդեմ նրա հակառակորդների, այս դեպքում՝ կոնսիստորականների[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվների պատառիկների մեջ պահպանվում է քառատողի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի I հատորում (էջ 84)։ Այս նույն գրքից էլ արտատպվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 551.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից...