Դուայթ Էյզենհաուեր
Դուայթ Էյզենհաուեր անգլ.՝ Dwight D. Eisenhower | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | ԱՄՆ Ռազմական ակադեմիա (հունիսի 12, 1915), ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ (1926), ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ և Abilene High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, սպա, պետական գործիչ, ռազմական գործիչ և բանակի սպա |
Դավանանք | Mennonites?, Եհովայի վկաներ և պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 14, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Denison, Գրեյսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Վախճանի օր | մարտի 28, 1969[2][3][4][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ |
Թաղված | Dwight D. Eisenhower Presidential Library, Museum and Boyhood Home |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ David Dwight Eisenhower |
Հայր | Դեյվիդ Ջեյքոբ Էյզենհաուեր |
Մայր | Իդա Սթովեր Էյզենհաուեր |
Ամուսին | Մեյմի Էյզենհաուեր |
Զավակներ | Դոուդ Էյզենհաուեր և Ջոն Էյզենհաուեր[3] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Դուայթ Էյզենհաուեր (անգլ.՝ Dwight David Eisenhower, հոկտեմբերի 14, 1890[1][2][3][…], Denison, Գրեյսոն շրջան, Տեխաս, ԱՄՆ - մարտի 28, 1969[2][3][4][…], Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի պետական և ռազմական գործիչ, գեներալ (1944) Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահը (հունվարի 20, 1953 - հունվարի 20, 1961, ինչպես նաև 19-րդ դարում ծնված ԱՄՆ վերջին նախագահը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ամերիկյան բանակի գեներալ էր և Եվրոպայի Հակահիտլերյան խմբավորման գլխավոր հրամանատարը։ Պատասխանատու էր 1942-1943 թվականներին Մարոկո-ալժիրական գործողության շրջանակներում Հյուսիսային Աֆրիկա ներխուժելը, ինչպես նաև Արևմտյան ճակատից 1944-1945 թվականներին Ֆրանսիա և Գերմանիա ներխուժելը ծրագրելու և կազմակերպելու համար։ 1951 թվականին Դուայթը դարձավ ՆԱՏՕ-ի առաջին գերագույն հրամանատարը[12]։
Էյզենհաուերը սերում է փենսիլվանաբնակ գերմանացիներից և մեծացել է Կանզասում՝ կրոնական խիստ հայացքներ ունեցող մեծ ընտանիքում։ Ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան, որից հետո ամուսնացել է, ունեցել 2 որդի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էյզենհաուերը նախագահ Հարի Ս. Թրումանի ժամանակ դարձավ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ[13]։
Էյզենհաուերը 1952 թվականին նախագահական քարոզարշավի մեջ մտավ որպես հանրապետական՝ պայքարելու սենատոր Ռոբերտ Ա․ Թաֆթի դեմ․ դեմ էր «կոմունիզմին, Կորեային և կաշառակերությանը»։ Նա ընտրվեց՝ հաղթելով դեմոկրատների թեկնածու Ադլայ Ստիվենսոնին։
Էյզենհաուերի գլխավոր նպատակն էր շարունակել ճնշել Խորհրդային Միությանը և կրճատել դաշնային պակասորդները։ Իր նախագահության առաջին տարում նա սպառնաց կիրառել միջուկային զենք՝ որպեսզի դադարեցվի Կորեական պատերազմը։
1954 թվականին Էյզենհաուերը մերժեց ռազմական ուժ կիրառելու գաղափարը որպեսզի ֆրանսիացիներին օգնեն Վիետնամը որպես իրենց գաղութ պահել։ 1955 թվականին կոնգրեսը կատարեց նրա խնդրանքը և ընդունվեց Formosa Resolution-ը, որը պարտավորեցրեց ԱՄՆ-ին ռազմական օժանդակություն ցուցաբերել Թայվանի Արևմտյան Չինաստանի Հանրապետությանը և շարունակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օստրակիզմը։
1957 թվականին Խորհրդային Միության կողմից աշխարհի առաջին արհեստական արբանյակը Տիեզերք ուղարկվելուց հետո Էյզենհաուերը հաստատեց ՆԱՍԱ-ի ստեղծումը, որն ապահովեց դեպի Տիեզերք մրցավազքը։ 1956 թվականի Սուեզի ճգնաժամի ընթացքում Էյզենհաուերը դատապարտեց Իսրայելի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ներխուժումը Եգիպտոս և ստիպեց նրանց նահանջել։ Նա նաև դատապարտեց Խորհրդային Միության միջամտությունը 1956 թվականի Հունգարական հեղափոխությանը, բայց որևէ քայլ չձեռնարկեց։ 1958 թվականին Էյզենհաուերը 15000-անոց ԱՄՆ զորք ուղարկեց Լիբանան՝ կանխարգելելու Արևմտահպատակ կառավարության՝ Գամալ Աբդել Նասերի հեղափոխության չենթարկվելը։ Նախագահության ժամանակաշրջանի վերջում նրա՝ Խորհրդային Միության հետ հանդիպում կազմակերպելու ջանքերը զուր անցան Սվերդլովսկում U-2 հետախույզ-ինքնաթիռի կործանման պատճառով[14]։ 1961 թվականի հունվարի 17-ին ժողովրդին ուղղված իր հրաժեշտի ուղերձում Էյզենհաուերն իր մտահոգությունը հայտնեց Կոնգրեսի կորպորատիվ վերահսկման և ռազմական զանգվածային ծախսերի՝ հատկապես պակասորդների և ռազմական մասնավոր արտադրողների հետ կառավարական պայմանագրերի շուրջ և կիրառեց «ռազմաարդյունաբերական համալիր» եզրը[15]։
Ներքին հարցերում նա գաղտնի կերպով ընդդիմանում էր Ջոզեֆ Մակարտիին և իր ավանդն ունի Մակարտիզմին վերջ դնելու մեջ՝ բացեիբաց առաջ քաշելով գործադիր արտոնության ժամանակակից ընդլայնված ձևը։ Նա պահպանողական էր, ով շարունակեց Ռուզվելտի նոր ուղղությունը (անգլ.՝ New Deal) և ընդարձակեց Սոցիալական անվտանգությունը։ Նա նաև կյանքի կոչեց ԱՄՆ-ի միջնահանգային ավտոմայրուղիների համակարգը, ԱՄՆ խոստումնալից պաշտպանական գիտահետազոտական ուսումնասիրությունների գործակալությունը, Ազգային պաշտպանության կրթական ակտի միջոցով ուժեղ գիտական կրթության հիմքը դրեց և կողմ արտահայտվեց միջուկային զենքի խաղաղ կիրառմանը Ատոմային էներգետիկ ակտի ուղղումների միջոցով[16]։
Որպես իր ներքին քաղաքականության մի մաս՝ նա Վերակառուցումից հետո առաջին անգամ դաշնային զորքեր ուղարկեց Արկանզասի Լիթլ Ռոք քաղաք՝ որպեսզի ի կատար ածվեն դաշնային դատարանի կարգադրությունները՝ հասարակական դպրոցները չտարանջատելու նպատակով։ 1957 և 1960 թվականներին նա նաև ստորագրեց քաղաքացիական իրավունքի օրենսդրությունը՝ քվեարկելու իրավունքը պաշտպանելու համար։ Նա առաջին նախագահն էր, ով ԱՄՆ սահմանադրության 22-րդ ուղղման համաձայն՝ նախագահ ընտրվեց 4 տարի ժամանակաշրջանով։ Էյզենհաուերի 2 ժամանակաշրջանների ընթացքում երկիրը տնտեսապես զգալի բարգավաճեց․ բացառություն էր 1958-1959 թվականների սուր անկումը։ Մեծ ժողովրդականություն էր վայելում թե կառավարական շրջանակներում, թե դրանից դուրս[17]։ Գիտնականները Էյզենհաուերին համարում են ԱՄՆ ամենանշանակալի նախագահներից մեկը;
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 Ambrose S. E. Eisenhower, Dwight David (14 October 1890–28 March 1969), U.S. Army general and thirty-fourth president of the United States // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0700094
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 https://www.eisenhowerlibrary.gov/eisenhowers/awards-medals
- ↑ 6,0 6,1 http://www.eisenhower.archives.gov/all_about_ike/awards_medals.html
- ↑ http://www.aco.nato.int/page61515153.aspx
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ http://content.time.com/time/specials/packages/article/0,28804,2019712_2019702_2019605,00.html
- ↑ https://datastore.brussels/web/data/dataset/ereburgers2/dataset-viewer-resource
- ↑ https://www.lemonde.fr/archives/article/1948/11/16/m-yvon-delbos-a-pose-la-premiere-pierre-d-une-universite-modele_1910890_1819218.html
- ↑ «Former SACEURs». Aco.nato.int. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Ambrose, Stephen E. (1983). Eisenhower: Soldier, General of the Army, President-Elect, 1890–1952
- ↑ Arthur Schlesinger Jr. A Thousand Days: John F. Kennedy in the White House (1965), pp. 233, 238
- ↑ Ledbetter, James (2011 թ․ հունվարի 25). «Guest Post: 50 Years of the "Military–Industrial Complex"». Schott's Vocab. New York Times. Վերցված է 2011 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Dwight D. Eisenhower and Science & Technology, (2008).Dwight D. Eisenhower Memorial Commission, Source Արխիվացված 2010-12-16 Wayback Machine.
- ↑ Gallup, Inc. «Most Admired Man and Woman». Gallup.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Eisenhower Presidential Library and Museum (անգլ.)
- Eisenhower National Historic Site (անգլ.)
- White House biography (անգլ.)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուայթ Էյզենհաուեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուայթ Էյզենհաուեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 48)։ |
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 1969 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահներ
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի զինվորականներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի գեներալներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի պետական գործիչներ
- Ամերիկացի ռազմական գործիչներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Անձինք մետաղադրամների վրա
- Անձինք նամականիշերի վրա
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ
- Գեներալներ
- Դաննեբերգի ասպետական շքանշանակիրներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի զորավարներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պետության ղեկավարներ