Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԷ՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ...

«Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ....», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրման ստույգ տարեթիվն անհայտ է, սակայն ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1890-ական թվականներին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 47) պահվում է մեկ սևագիր-ինքնագիր[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի «Գեղարվեստական երկեր» գրքում (էջ 115), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 486)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 658.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ...