Երգչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգչին
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1891
ՎիքիդարանԵրգչին

«Երգչին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի դեկտեմբերին։

Ինքնագրրը չի պահպանվել[1]։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1891 թվականին լույս տեսած «Մուրճ» ամսագրի՝ № 2-ում, (էջ 198), այնուհետև Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 86)՝ թվագրված «1890 թվականի դեկտեմբեր»։ Ապա Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 52)։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 561.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Երգչին