Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ...
| Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ... | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1883 |
| Հրատարակվել է | 1940 |
| Վիքիդարան | Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ... |
«Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1883 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1883 թվականին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 2) պահվում է մեկ ինքնագիր, թվագրված՝ «83 թ․»։
Առաջին անգամ, ո՛չ լրիվ (1-12 տողերը) տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 432)[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծությունը գրելիս դեռևս պատանի Թումանյանը եղել է Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա» տարածված երգի ազդեցության տակ։ Եգոր Անդրեասյանը, որը Ջալալօղլու դպրոցում եղել է Թումանյանի դասընկերը, վկայում է. «Թումանյանի սիրած երգերից մեկն էլ Ռուսինյանի «Կիլիկիան» էր»[1]։
