Jump to content

Երբ ես տխուր, հուսահատ...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երբ ես տխուր, հուսահատ․․․
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1889
ՎիքիդարանԵրբ ես տխուր, հուսահատ...

«Երբ ես տխուր, հուսահատ․․․», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1889 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բանաստեղծությունը հեղինակը գրել է 1889 թվականին։

Տ․ Փիրումյանն իր հուշերում գրում է, որ Թումանյանն այս ստեղծագործությունը գրել է՝ «թափանցելով Քրիստոսի (և երևի նաև իր) դրության մեջ»[1]։

Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է այս բանաստեղծության վերջին երկու քառատողերի ինքնագիրը, թվագրված՝ «1889 թ․»։

Այս բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1890 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորում, (էջ 96), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության I հատորում (էջ 22)։

Արտատպվել է Մոսկվայում՝ 1890 թվականի լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների առաջին հատորից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիկատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 552–553.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Երբ ես տխուր, հուսահատ...