Երազ (բանաստեղծություն)
Արտաքին տեսք
| Երազ | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1892 |
| Վիքիդարան | Երազ |
«Երազ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի հունվարի 20-ին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 130-131)՝ թվագրված «1892 թվականի, հունվարի 20», այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 84)[1]։
Արտատպվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։
