Դու գընում ես անդարձ ճամփան...
Արտաքին տեսք
Դու գընում ես անդարձ ճամփան... | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիդարան | Դու գընում ես անդարձ ճամփան... |
«Դու գընում ես անդարձ ճամփան...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1900-ական թվականներին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 55) պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1934 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանայնի «Գեղարվեստական երկեր» գրքում (էջ 117), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 519)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։