Jump to content

Դեպի Եվրատեսիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի Եվրատեսիլ
ՏեսակՀեռուստաշոու
ԺանրԵրաժշտական ժամանցային շոու
ՍտեղծողՀայաստանի հանրային հեռուստաընկերություն
ԺյուրիԵսայի Ալթունյան
Անուշ Արշակյան
Ինգա Արշակյան
Հայկո
Արամ MP3
Իվետա Մուկուչյան
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ3
Էպիզոդների քանակ13
Արտադրող ընկերություն(ներ)Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Հեռարձակում
ԱլիքՀ1
Առաջին ցուցադրման երկիրՀայաստան
Սկզբնական եթեր2016 թվականի հոկտեմբերի 222020 թվականի փետրվարի 15
Տարեգրություն
Կապված ցուցադրումներԴեպի Մանկական Եվրատեսիլ
Պաշտոնական կայք

«Դեպի Եվրատեսիլ», հայկական երաժշտական ժամանցային շոու, որը ստեղծվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից[1]։ Այս հեռուստաշուի արդյունքում ընտրվել են 2017, 2018 և 2020 թվականների Եվրատեսիլ երգի մրցույթներում Հայաստանը ներկայացնող մասնակիցները։

2016 թվականի դեկտեմբերի 24-ին ավարտվել է առաջին եթերաշրջանը, որի արդյունքում որպես Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել Արծվիկը։ Երկրորդ եթերաշրջանը տեղի է ունեցել 2018 թվականին, և ժյուրին ընտրել է Սևակ Խանաղյանին՝ նրա «Քամի» երգով։ Սակայն 2019 թվականին շոուն չի հետաձգվել երրորդ եթերաշրջանով, և Եվրատեսիլի ներկայացուցիչն ընտրվել է ներքին կարգով։ 2019 թվականի նոյեմբերին հեռուստաընկերությունը հայտարարել է, որ «Դեպի Եվրատեսիլ» հեռուստաշոուն պաշտոնապես վերադառնալու է 2020 թվականին[2]։

Եթերաշրջան 1 (2016-17)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեպի Եվրատեսիլ» շոուի առաջին եթերաշրջանի մասին հայտարարվել է 2016 թվականի հուլիսին[3]։ Ավելի ուշ հաստատվել է, որ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթներում նախկինում ներկայացրած երաժիշտներ Եսայի Ալթունյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը լինելու են շոուի ժյուրիները։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է տարբեր մասնակիցներից սեփական թիմ ստեղծի և նրանց հետ միասին հաղթի շոուն, ինչպես The Voice-ում[4]։ Տարբեր երաժիշտներ լսումների են մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 12-ը, որոնց ընթացքում հաջող ելույթներ ունեցած մասնակիցները համալրել են ժյուրիների թիմերը[5] և պայքարել են իրար դեմ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 3-ը՝ կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար[6][7]։ Կիսաեզրափակիչ փուլն անցկացվել է դեկտեմբերի 10-ին և մեկ շաբաթ անց՝ 17-ին։ Եզրափակիչ փուլը կայացել է դեկտեմբերի 24-ին, որտեղ Արծվիկը հաղթող է ճանաչվել[8][9]։ Եզրափակիչների և կիսաեզրափակիչների հաղթողներն ընտրվել են ժյուրիի և հանդիսատեսների քվերկության արդյունքում[3][10]։ «Fly with Me» երգն ընտրվել է Հ1-ի կողմից ամիսներ հետո։

Ժյուրի Արտիստ Համար Առաջին երգ Համար Հայկական հիթ Հորիզոնական Միավորներ
Անուշ Մարտա 1 3 «Ծով» 2 29%
Եսայի Արծվիկ 2 «I Have Nothing» 4 «Ապրելու ապրիլ» 1 71%

Եթերաշրջան 2 (2018)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեպի Եվրատեսիլ» հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանի մասին հայտարարվել է 2017 թվականի հոկտեմբերին[11]։ Ի տարբերություն նախորդ եթերաշրջանի՝ արտիստներն այս անգամ հանդես են եկել իրենց սեփական երգերով։ Այն եթեր է հեռարձակվել 2018 թվականի փետրվարին[12]։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարվել են եզրափակիչ փուլ հասած 20 մասնակիցները[13]։

Համար Արտիստ Երգ Հորիզոնական Միավորներ
1 Սևակ Խանաղյան «Քամի» 1 24
2 Գևորգ Հարությունյան «Stand Up» 7 8
3 Լուսինե Մարդանյան «If You Don't Walk Me Home» 8 8
4 Կամիլ Շոու «Puerto Rico» 4 12
5 Ամալիյա Մարգարյան «Waiting for the Sun» 3 15
6 Նեմրա «I'm a Liar» 2 18
7 Մարիամ Պետրոսյան «Fade» 5 9
8 Մգեր Արմենիա «Forever» 9 7
9 Ռոբերտ Կոլոյան «Get Away With Us» 10 6
10 Հասմիկ Շիրոյան «You and I» 6 9

Եթերաշրջան 3 (2020)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերին հաստատվել է, որ մրցույթը վերադառնալու է 2020 թվականին՝ 2019 թվականին չկայանալուց հետո։ Ինչպես և 2018 թվականին, մրցույթի արդյունքում ընտրվել է և՛ Հայաստանի ներկայացուցչը, և՛ երգը, որով նա ելույթ է ունենալու[2]։ Մրցույթը կազմված է եղել միայն մեկ շոուից, որը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 12-ին[14][15]։

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) և հեռուստադիտողների ՍՄՍ քվեարկության (ձայների 33.3%) արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլ երգի մրցույթում Բելառուսի պատվիրակության ղեկավար և Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի գլխավոր պրոդյուսեր Օլգա Սալամախան, Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի պրոդյուսեր Թալի Էշկոլին, Վրաստանի պատվիրակության ղեկավար Նաթիա Մշվենիերադձեն, ռեժիսոր և ստեղծագործական պրոդյուսեր Գորդոն Բոնելոն, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար և Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ղեկավար խորհրդի նախագահ Եկատերինա Օրլովան[16]։

2020 թվականի մարտի 18-ին Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես չեղարկել է Եվրատեսիլ 2020 երգի մրցույթը COVID-19 համավարակի պատճառով, ինչը դարձել է մրցույթի չեղարկման առաջին դեպքն իր ամբողջ պատմության ընթացքում[17]։

Համար Արտիստ[15][18] Երգ[19] Հորիզոնական Միավորներ
1 Հակոբ «Butterflies» 10 75
2 Կարինա Էվն «Why?» 8 84
3 Hayk Music «What Is To Be In Love» 12 57
4 Էրնա «Life Faces» 2 120
5 Եվա Ռիդա «No Love» 8 84
6 Աթենա Մանուկյան «Chains on You» 1 168
7 Գաբրիել Ջիգ «It's Your Turn» 5 99
8 Սերգեյ և Նիկոլայ Արուտյունովներ «Ha, Take a Step» 6 96
9 Միրիամ Բաղդասարյան «Run Away» 4 108
10 Վլադիմիր Արզումանյան «What's Going On Mama» 3 118
11 Արթուր Ալեք «Heaven» 11 65
12 Tokionine «Save Me» 6 96

Դեպի Մանկական Եվրատեսիլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպի Մանկական Եվրատեսիլ
ՏեսակՀեռուստաշոու
ԺանրԵրաժշտական ժամանցային շոու
ՍտեղծողՀայաստանի հանրային հեռուստաընկերություն
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ2
Էպիզոդների քանակ4
Արտադրող ընկերություն(ներ)Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Հեռարձակում
ԱլիքՀ1
Առաջին ցուցադրման երկիրՀայաստան
Սկզբնական եթեր2018 թվականի սեպտեմբերի 9այժմ
Տարեգրություն
Կապված ցուցադրումներԴեպի Եվրատեսիլ
Պաշտոնական կայք

2018 թվականի փետրվարի 26-ին ՀՀՀ-ը հայտարարել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» շոուի մասին[20]։ Դրա արդյունքում ընտրվել է Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը։ Շոուի հաղթող է ճանաչվել L.E.V.O.N-ը՝ նույնանուն երգով, որը 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել Մինսկում կայացած Մանկական Եվրատեսիլ մրցույթում։ Դա եղել է Հայաստանի ամենավատ արդյունքը մրցույթի պատմության մեջ[21]։

2019 թվականին ևս մեկ անգամ շոուի արդյունքով ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչը։ Այս անգամ հաղթել է Կարինա Իգնատյանը՝ «Colours of Your Dream» երգով։ Նա նույնպես զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ հավաքելով 115 միավոր Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում[22]։

Եթերաշրջան 1 (2018)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանը կազմված է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին և 16-ին, և եզրափակչից, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ Հանդես են եկել 23 արտիստներ, որոնցից տասն անցել են եզրափակիչ փուլ։

Համար Արտիստ Երգ Հորիզոնական Միավորներ
1 Լիա «Կամաց-կամաց» 9 9
2 Անահիտ Առաքելյան «Շահաբադիբամ» 8 11
3 Հարութ Հարությունյան «Ամառ է» 10 6
4 Լիլի «Պայքար» 5 15
5 Վովա «Leggo» 3 23
6 Սերժ Առաքելյան «Good Mood» 6 13
7 Վարդան Մարգարյան «Ճանապարհ» 2 26
8 Էլիզա «Իմ երազանք» 7 12
9 L.E.V.O.N «L.E.V.O.N» 1 28
10 Անի «Angels» 4 18

Եթերաշրջան 2 (2019)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանը ներառել է միայն մեկ շոու, որը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 15-ին[23]։ Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցներն ընտրվել են սեպտեմբերի 3-ին՝ իրենց երգերի հետ միասին[22][24]։ Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը 138 միավոր է վաստակել՝ դառնալով հեռուստաշոուի հաղթողը[25]։

Համար Արտիստ Երգ Հորիզոնական Միավորներ
1 Կարինա Իգնատյան «Colours of Your Dream» 1 138
2 Նարեկ Մարկոսյան «Իմ երգը» 10 42
3 Անժելա Ալբերտյան «Խաղանք խաղանք» 5 75
4 Ռոզա Էլոյան «Իմ քաղաք» 3 97
5 Ռոբերտ Բագրատյան «Captain Friendship» 4 81
6 Էմիլի Հովհաննիսյան «Պարում ենք պարը» 9 43
7 Անիշոկ «Selfie Yerevan» 8 64
8 Անի Աթայան «Every Time» 7 75
9 Վարդան Մարգարյան «Լա Լա Լա» 2 135
10 Անահիտ Առաքելյան «Չեմ հանձնվի» 6 75

Դեպի Եվրատեսիլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան Երգ Արտիստ Եվրատեսիլ երգի մրցույթում
Եզրափակիչ Միավորներ Կիսաեզրափակիչ Միավորներ
1 2017 «Fly with Me» Արծվիկ 18 79 7 152
2 2018 «Քամի» Սևակ Խանաղյան չի անցել չի անցել 15 79
3 2020 «Chains on You» Աթենա Մանուկյան
3 2025

Դեպի Մանկական Եվրատեսիլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան Երգ Արտիստ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
Եզրափակիչ Միավորներ
1 2018 «L.E.V.O.N» L.E.V.O.N 9 125
2 2019 «Colours of Your Dream» Կարինա Իգնատյան 9 115

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դեպի Եվրատեսիլ». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  2. 2,0 2,1 Farren, Neil (2019 թ․ նոյեմբերի 5). «Armenia: Depi Evratesil to Select Eurovision 2020 Entry». Eurovoix. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 Brey, Marco (2016 թ․ հուլիսի 1). «Armenia launches ambitious search for Eurovision 2017 act». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Armenia unveils 'Dream Team' for 2017». eurovision.tv. European Broadcasting Union. 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  5. Granger, Anthony (2016 թ․ հոկտեմբերի 1). «Tonight: Depi Evratesil Begins in Armenia». Eurovoix.
  6. Granger, Anthony (2016 թ․ հոկտեմբերի 23). «Armenia: Three Singers Leave Depi Evratesil». Eurovoix.
  7. Granger, Anthony (2016 թ․ նոյեմբերի 19). «Tonight: Depi Evratesil Moves into Third Round». Eurovoix.
  8. Granger, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 17). «Armenia: Marta & Artsvik Make it to Depi Evratesil Final». Eurovoix.
  9. Weaver, Jessica. «Armenia: Artsvik to fly the flag in Kyiv for Eurovision 2017!date=դեկտեմբերի 24, 2016». ESCToday.
  10. Granger, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 9). «Armenia: Public Vote Begins With The First Semi Final of Depi Evratesil». Eurovoix.
  11. Jiandani, Sergio (2017 թ․ հոկտեմբերի 30). «Armenia: Depi Evratesil to run throughout February». ESCToday.
  12. Herbert, Emily (2017 թ․ հոկտեմբերի 27). «Armenia: Depi Evratesil To Select Eurovision 2018 Participant». Eurovoix.
  13. Granger, Anthony. «Armenia: Depi Evratesil 2018 Participants Revealed». Eurovoix.
  14. Granger, Anthony (2020 թ․ հունվարի 22). «Armenia: Depi Evratesil Final on February 15». eurovoix.com.
  15. 15,0 15,1 «Participants of Depi Evratesil 2020 announced - Eurovision». eurovision.am. APMTV. 2020 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  16. LLC, Helix Consulting. ««Դեպի Եվրատեսիլ 2020»-ի քվեարկության արդյունքները». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  17. European Broadcasting Union (2020 թ․ մարտի 18). «Eurovision 2020 in Rotterdam is cancelled». Eurovision Song Contest.
  18. «Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
  19. Petersen, Christian (2020 թ․ փետրվարի 5). «Armenia: Listen to the songs for Depi Evratesil 2020». eurovisionworld.com.
  20. Herbert, Emily (2018 թ․ փետրվարի 26). «Armenia: Depi Mankakan Evratesil to Select Next Junior Eurovision Entry». Eurovoix.
  21. «Armenia». junioreurovision.tv (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
  22. 22,0 22,1 Farren, Neil (2019 թ․ սեպտեմբերի 15). «Armenia: Karina Ignatyan to Junior Eurovision 2019». Eurovoix.
  23. Granger, Anthony (2019 թ․ սեպտեմբերի 2). «Armenia: Junior Eurovision 2019 Participant To Be Chosen On September 15». eurovoix.com. Eurovoix. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  24. García, Belén (2019 թ․ սեպտեմբերի 3). «Junior Eurovision: Listen to the Armenian finalist songs». ESCplus. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  25. LLC, Helix Consulting. «Կարինա Իգնատյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին»». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]