Jump to content

Նեմրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմրա
Հիմնական տվյալներ
ԵրկիրԵրևան, Հայաստան
Ժանրերալտերնատիվ ռոք և ինդի ռոք
Գործունեություն2012 - հիմա
Կայքnemraband.com
Անդամներ
Վան Եղիազարյան
Վասպուր Եղիազարյան
Մարիաննա Կարակեյան
Մարեկ Զաբորսկի
 Nemra Վիքիպահեստում

Նեմրա, հայկական ռոք խումբ, որը կազմավորվել է 2012 թվականին Երևանում։ Հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով` ալտերնատիվ ռոք ժանրում և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով։

Խմբի անդամներն են Վան Եղիազարյանը (վոկալ/կիթառ), Վասպուր Եղիազարյանը (բաս կիթառ/վոկալ), Մարիաննա Կարակեյանը (ստեղնաշարային գործիքներ/վոկալ), Մարեկ Զաբորսկին (հարվածային գործիքներ

«Նեմրա» անունն ընտրվել է խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն)։

Իր գործունեության արդյունքում խումբը թողարկել է 2 ալբոմ `«Mubla»[1]Hmm»[2], ինչպես նաև հայկական ժողովրդական երգերի սինգլներ։

Խումբն ունի 40-ից ավել հեղինակային երգեր, և բազմաթիվ տեսահոլովակներ։

Խումբը հանդես է եկել մենահամերգներով Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, ելույթ է ունեցել միջազգային փառատոններին (Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վրաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Ուկրաինայում...)։

Նեմրային իրենց աջակցությունն են հայտնել բազմաթիվ նշանավոր երաժիշտներ, այդ թվում՝ Սերժ Թանկյանը (SOAD), Բրայան Մեյը (The Queen) և Ջեյմս Ուոլշը (Starsailors): 2022 թվականին Սթարմուս փառատոնում Նեմրայի ելույթից հետո լեգենդար կիթառահար Բրայան Մեյը խմբի անդամ Վանին նվիրեց իր վեցպենսանոց մեդիատորը՝ որպես հաջողության նշան։ Սերժ Թանկյանը նույնպես բարձր է գնահատել խմբի աշխատանքը՝ ֆեյսբուքյան իր էջում կիսվելով «She is beautiful» և «Daisy» տեսահոլովակներով։

2018 թվականը բեկումնային էր խմբի համար։ «Դեպի Եվրատեսիլ» ազգային նախընտրական մրցույթում խումբը գրավեց 2-րդ հորիզոնականը և արժանացավ հայ և արտասահմանյան լսարանի մեծ համակրանքին։

Նույն թվականին «NEMRA»-ն՝ մասնակցելով «Ծիծեռնակ 2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը , արժանացավ «2017 թվականի Լավագույն ռոք խումբ» մրցանակին։

Մրցանակներից մեկն էր նաև Թբիլիսիում անցկացվող Caucasian Music Awards-ի «Phoenix» մրցանակը Վրաստանի հանրային ռադիոյի կողմից։

Խումբը ձևավորվել է Երևանում 2011 թվականի ամռանը։ Բուն գործունեություն ծավալել է 2012 թվականի փետրվարի 17-ից։

2014 թվականի մարտի 16-ին նկարահանվել է Նեմրայի առաջին տեսահոլովակը՝ «Sad Reality»-ն։

2014 թվականի հուլիսի 14-ին երկրորդը՝ «Dream»-ը։

2015 թվականի հուլիսին Նեմրան ներկայացրել է Հայաստանը ՌԴ-ում անցկացվող ամենամյա Voice of Nomands փառատոնին։

2016 թվականի հունվարի 20-ին երրորդ՝«Train Of Despair» տեսահոլովակը։

2016 թվականի մայիսի 7-ին խումբը ներկայացրել է իր առաջին ալբոմը` «Mubla»-ն, որն իր մեջ պարունակում է 11 երգ։

2018 թվականի գարնանը խումբը երկու մենահամերգ ունեցավ Երևանի Պետական Տիկնիկային թատրոնում, որի տոմսերը սպառվեցին 3 օրում։

2018 թվականի դեկտեմբերի 5-ին Նեմրան թողարկեց նոր երգ և նոր տեսահոլովակ՝ «Because», և կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 21-ին, թողարկվեց ևս մեկ երգ ՝ «The past has passed», որի տեսահոլովակը նկարահանվել է Ուկրաինայի Կիև քաղաքում։

Բացօթյա համերգ Գյումրիում ( Անկախության օր )
Բացօթյա համերգ Գյումրիում ( Անկախության օր )

Հունիսի 22-ին Նեմրան ելույթ ունեցավ «Tbilisi Open Air 2019» փառատոնի շրջանակներում[3]։

«Armenia in Rock» փառատոն

Հուլիսի 16-ին Նեմրան թողարկեց իր երկրորդ ալբոմը՝ «Hmm»-ը։ Ալբոմի պրեզենտացիան ուղեկցվում էր Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցող մենահամերգով, որի ընթացքում խումբը կատարում էր երգեր առաջին և երկրորդ ալբոմից[4]։ Միջոցառման հատուկ հյուրը Բամբիռ ֆոլկ-ռոք խմբի անդամ Նարեկ Բարսն էր։

Հուլիսի 21-ին Նեմրան «Transkaukazja» փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում[5]։

Օգոստոսի 10-ին Նեմրան «Երեւանյան ամառ» միջոցառման շրջանակներում բացօթյա համերգով ելույթ ունեցավ Շահումյանի հրապարակում[6]։

Օգոստոսի 22-ին ելույթ ունեցավ «One Caucasus» փառատոնի շրջանակներում (Վրաստան, Ծերաքվի

Սեպտեմբերի 21-ին Նեմրան Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում ելույթ ունեցավ Գյումրիում։

Սեպտեմբերի 27-ին Նեմրան «Armenia in Rock» փառատոնի շրջանականերում ելույթ ունեցավ Ազատության հրապարակում։

Հոկտեմբերի 19-ին Նեմրան բացօթյա համերգներով ելույթ ունեցավ Aurora Forum-ի շրջանակներում անցկացվող «Ararat challenge» փառատոնին և Էրեբունի-Երևանի 2801-ամյակի տոնակատարությունների շրջանականերում կազմակերպված համերգին։

Նոյեմբերի 13-ին Նեմրան բացօթյա համերգով ելույթ ունեցավ Ռիո մոլի երկու ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում։

Նոյեմբերի 16-ին Նեմրան Ուսանողության միջազգային օրվա առթիվ ելույթ ունեցավ Հայ-ռուսական համալսարանում։

Նոյեմբերի 23-ին Նեմրան Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում ելույթ ունեցավ AGBU Armenia-ում։

Խմբի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վան Եղիազարյան
Վան Եղիազարյան
Վասպուր Եղիազարյան
Վասպուր Եղիազարյան
  • 2014 - VMA (Van Music Awards)- «Sad Reality» երգի համար
  • 2015 - VMA (Van Music Awards) - «Choice Number one» անվանակարգ
  • 2016 - VMA (Van Music Awards) - «It's Nօt About The Cherries» երգի համար
  • 2017 - VMA (Van Music Awards) - «Connection Lost» երգի համար
  • 2018 - «Ծիծեռնակ 2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն - «Հայկական լավագույն ռոք խումբ» անվանակարգ
  • 2016 - Mubla (11 երգ)
  • 2019 - Hmm (11 երգ)

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Վերնագիր Ռեժիսոր
Մարտի 16, 2014 «Sad Reality» Կարեն Ամյան
Հուլիսի 14, 2014 «Dream» Մարիշա Կազարյան
Օգոստոսի 28, 2015 «Last Chance To Love» (ոչ պաշտոնական տեսահոլովակ) Արամ Կարախանյան
Հունվարի 20, 2016 «Train Of Despair» Ինա Աբրահամյան
Հունիսի 15, 2016 «Feet In The River» Արեգ Հովակիմյան
Հուլիսի 8, 2016 «Leave Me Alone» Մարիամ Գևորգյան
Դեկտեմբերի 16, 2016 «Connection Lost» Ինա Աբրահամյան
Դեկտեմբերի 3, 2017 «Born in 94» Արուս Տիգրանյան/Համբարձում Վարդանյան
Դեկտեմբերի 5, 2018 «Because» Արուս Տիգրանյան/Համբարձում Վարդանյան
Դեկտեմբերի 21, 2018 «The past has passed» Վասպուր Եղիազարյան
Փետրվարի 14, 2019 «Room 11» Ինա Աբրահամյան
Հունիսի 4, 2019 «Why»
Նոյեմբերի 3, 2019 «Nare» Մարիամ Գևորգյան
Հունիսի 1, 2020 «Վանա ճուտիկ» (օրորոցային)
Օգոստոսի 16, 2020 «She's Beautiful» Մարիամ Գևորգյան
Հուլիսի 25, 2021 «Զիմ Խորոտիկ Յար» Կարեն Ամյան
Սեպտեմբերի 11, 2021 «Daisy» Մարիամ Գևորգյան
Մարտի 6, 2022 «Առնեմ Ելնեմ» Մարիամ Գևորգյան
Հուլիսի 21,2022 «Սև աչերով աղջիկ»[7] Մարիամ Գևորգյան
Հունվարի 15, 2023 «If you go» Մարիամ Գևորգյան
Հուլիսի 2, 2023 «Look at birds» Արթուր Մանուկյան
Օգոստոսի 25, 2023 «A Letter From Daisy» Մարիամ Գևորգյան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mubla (անգլերեն)
  2. Hmm... (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին
  3. «Tbilisi Open Air 2019». tkt.ge.
  4. ««Նեմրայի» երկրորդ ալբոմի շնորհանդեսը, տարբերվող անվանումն ու համերգը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. «Transkaukazja 2019 - line-up». Transkaukazja (լեհերեն).
  6. ««Նեմրա» և «Որդան կարմիր» ռոք խմբերի բացօթյա համերգը` Երևանում». www.yerevan.am.
  7. Nemra - Սև աչերով աղջիկ / Sev acherov aghchik (Official Video), Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմրա» հոդվածին։