Վան Եղիազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վան Եղիազարյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Վան Նեմրա |
Ծնվել է | օգոստոսի 28, 1992 (32 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք և ինդի ռոք |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ, ջութակ, դաշնամուր, ֆլեյտա, կիթառ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Կապված | Նեմրա |
Կայք | nemraband.com |
Վան Եղիազարյան (օգոստոսի 28, 1992, Երևան, Հայաստան, նաև հայտնի է որպես Վան Նեմրա), հայ երաժիշտ։ Հայկական Նեմրա ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր անդամն է, առաջատար վոկալիստը, կիթառահարը և երգահանը[1][2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Եղիազարյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 28-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Վ.Դավթյանի անվան թիվ 149 միջնակարգ դպրոցում և յոթնամյա կրթություն ստացել Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ Բարձրագույն ուսումը շարունակել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի «Մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում» բաժնում։ Դեռ համալսարանի տարիներին հետաքրքրվել է ռոք երաժշտությամբ։ Առաջին անգամ ձեռքը կիթառ է վերցրել 17 տարեկան հասակում, կոտրված ակուստիկ կիթառով սկսել է ինքնուրույն սովորել կիթառ նվագել, չնայած, որ այդ գործիքով նվագելիս բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Հենց այդ տարիներին են ստեղծվել երգչի (հետագայում արդեն Նեմրա խմբի) առաջին երգերը։ Հետագայում ձեռք է բերել էլեկտրակիթառ, որից հետո որոշել է հիմնել խումբ։
2011 թվականին եղբոր՝ Վասպուր Եղիազարյանի և ստեղնաշարահար Մարիաննա Կարակեյանի հետ համատեղ հիմնել է երաժշտական խումբ, որը 2012 թվականին պաշտոնապես անվանվել է Նեմրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ես դեմ եմ ցանկացած տեսակի սահմանափակումների, հատկապես՝ արվեստի մեջ». NEMRA խմբի մեներգիչ Վան Եղիազարյան». ImYerevan.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Zarkfoundation - Վան Եղիազարյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգեցի, քանի որ հասկացա՝ ոչ ոք ինձնից լավ չէր կարող զգալ իմ գրած երգերը. Վան Նեմրա
- Վան Եղիազարյանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
- Վան Եղիազարյանի Ինստագրամյան պաշտոնական էջը։