Բամբիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բամբիռ (այլ կիրառումներ)
Բամբիռ
«Բամբիռ» խումբը 2018 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրը Երևանի Ամիրյան փողոցում ելույթի ժամանակ
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Հայաստան, Գյումրի
Ժանրերֆոլկ-ռոք
Ֆոլկ-մետալ
Գործունեություն1978–ներկա
Կայքbambir.band
Անդամներ
Նարեկ Բարս
Արիկ Գրիգորյան
Արման Քոչարյան
Վարդան Փարեմուզյան
Նախկին անդամներ
Աշոտ Կորգանյան
 Bambir Վիքիպահեստում

«Բամբիռ», հայկական ֆոլկ-ռոք խումբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում։ Խմբի անդամներն էին Գագիկ "Ջագ" Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա), և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ Խումբը 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին (Բելառուս) ստացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակը։ 2002 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարս (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ), և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ), և արդեն հաջորդ տարի շրջագայության մեկնում ԱՄՆ։

2003 թվականին «Բամբիռը» արժանացավ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութան կողմից Լավագույն ռոք-խումբ մրցանակի։ 2004-ին «Բամբիռը» ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին Բամբիռը, առաջինը հայկական ռոք-խմբերից, մի շարք համերգներով ելույթ են ունենում Իրանում։ 2007-ին Աշոտը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին "That's fine with us" երգով, և զբաղեցնում երրորդ տեղը[2]։

2011 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ առաջին սերնդի «Բամբիռ» խմբի «Armenian scotch» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ձայնասկավառակում զետեղված են խմբի առաջին և երկրորդ սերնդի 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծած աշխատանքները։ Ալբոմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին։ Ձայներիզում տեղ են գտել նաև երկու բանաստեղծների ստեղծագործությունները, 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը (Ջագ)։ Ըստ Գագիկ Բարսեղյանի, երգաշարը կարծես մի բեմախաղ լինի և այդ բեմախաղը անուն ունի՝ Հայ-շոտլանդական, կամ պարզապես “Armenian scotch”։

Ձայնագրությունը կատարվել է «Նարեկացի» արվեստի միության ստուդիայում, իսկ տպագրվել է ԱՄՆ-ում[3]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բամբիռի» կազմը (1978 - 2014 թթ)

Նոր սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նարեկ Բարսեղյան - վոկալ, կիթառ
  • Արիկ Գրիգորյան (ծնվել է 1983 թ. դեկտեմբերի 28-ին Գյումրիում, 1991 թվականիցից սովորել է երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանում, 1998 թվականից «Բամբիռ» ռոք խմբի անդամ է, 2001-2005 թթ-ին սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ ստանալով երաժշտության դասատուի և երգչախմբի ղեկավարի մասնագիտությունները, 2005-2007 թթ.-ին դասավանդել է Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ որպես ֆլեյտայի դասատու և երգչախմբի ղեկավար)- վոկալ, ֆլեյտա
  • Արման Քոչարյան - բաս-կիթառ
  • Վարդան Փարեմուզյան (ծնվել է 1985 թվականի ապրիլի 28-ին Վանաձորում, 2001 թվականից նվագել է Վանաձորի ռոք և ջազ խմբերում՝ «Որդան Կարմիր», «Վանաձոր Ջազ Բենդ», «J.E.M.», «Gizaque», «Eveapple» և այլն, 2003-2008 թվականներին եղել է Վանաձորի Կամերային երգչախմբի տենոր, 2006-2008 թթ.-ին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտության ֆակուլտետում, 2008 թվականից հանդիսանում է «Բամբիռ» ռոք խմբի թմբկահարը) - հարվածային գործիքներ

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - Quake
  • 2003 - Quake Remixed and reissued by Raffi Meneshian/ Pomegranate Music Label
  • 2003 - J&G (Jesus & Gregory)
  • 2005 - Բամբիռ
  • 2005 - Blind Alley
  • 2007 - The Bambir
  • 2010 - Imitate
  • 2011 - Armenian Scotch
  • 2012 – Beezzy, Urbane/Urban (Single)
  • 2013 - Do You Love Me (Single)
  • 2014 - Index Sessions (EP)
  • 2015 - Upsessions Album

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - «Ալաբալանիցա» [1]
  • 2005 - «Մութ քաղաքի գնացքը» (Dark City train) [2]
  • 2006 - «Մանկական խաղեր» [3]
  • 2007 - «Broken TV» [4]
  • 2009 - «Imitate» [5]
  • 2010 - «That’s fine with us» [6]
  • 2012 - «Urbane/Urban» [7]
  • 2013 - «Do You Love Me» [8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Antirabiz
  2. «Բամբիռը Eurovoice 2010-ին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
  3. PanArmenian.net --> «Armenian scotch»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]