Արիկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիկ Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1983(1983-12-28)[1] (40 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունռոք երաժիշտ, ֆլեյտահար և կիթառահար
ԳործիքներՖլեյտա և կիթառ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (2005)
ԱնդամակցությունԲամբիռ
ԿապվածԲամբիռ

Արիկ Գրիգորյան (դեկտեմբերի 28, 1983(1983-12-28)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռոք երաժիշտ, «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի ֆլեյտահար, կիթառահար և բեք-վոկալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիկ Գրիգորյանը ծնվել է 1983 թ. դեկտեմբերի 28-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1993 թ.-ից «Բամբիռ» ռոք խմբի անդամ է։ Արիկ Գրիգորյանը իր կարիերան սկսել է շատ վաղ տարիքում՝ գրավելով Հայաստանի և արտերկրի բեմերը։ Այժմ, երբ արդեն հիմնադրել է երեք խումբ և հաստատվել որպես երաժիշտ, ուսուցիչ և երգչախմբի դիրիժոր, նա ձգտում է հայկական երաժշտության մեջ նոր նորարարությունների[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-07 թթ.-ին դասավանդել է Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցում` որպես ֆլեյտայի դասատու և երգչախմբի ղեկավար։

2000 թ.-ից «Բամբիռ» խմբի հետ մասնակցել է բազմաթիվ փառատոների Հայաստանում և արտերկրում` ԱՄՆ, Վրաստան, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ռուսաստան, Հունաստան, Իռլանդիա։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշապ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիշապ», ժողովրդական մեղեդիներով, նոր գաղափարներով եւ նոր հնչողությամբ երաժշտական խումբ։ Այն հետազոտական նախագիծ է` բացահայտելու ժողովրդական և հոգևոր երաժշտությունը և ներկայացնելու այն տարբեր երաժիշտների հետ[3]։  

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիշապ» անսամբլը ստեղծելու գաղափարի հիմքում տարբեր երաժիշտների հետ աշխատելն է, որոնք փորձով կփոխանակվեն ու արդյունքում հետաքրքիր մի նոր հնչողություն կստացվի։ Խումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։

Լոս Անջելեսում Արիկ Գրիգորյանը եւ Արենի Աբգարյանը միասին սկսեցին աշխատել «Վիշապ» ծրագրի վրա, արդյունքում Արենիի տանը փոքրիկ համերգ տեղի ունեցավ։ Միացան նաև թավջութակահար Արտյոմ Մանուկյանը և հարվածային գործիքների երաժիշտ Վարդան Թուֆենքջյանը՝ դառնալով քառյակ։ Խմբի կազմը փոփոխվում է։ Հայաստանում, օրինակ, հարվածայինների վրա նվագում է Էդուարդ Հարությունյանը, ԱՄՆ-ում՝ Վարդան Թուֆենքջյանը, իսկ Փարիզում մեկ ուրիշը կլինի[4]։

«Վիշապ» անվանումը բացատրվում է նրանով, որ վիշապը լինելով շատ ուժեղ կենդանի ունակ է պահպանել մշակույթը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի երգացանկը խիստ բազմազան է. այն ներառում է Միջնադարի հոգևոր և ժողովրդական երգեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/dGmcJir
  2. «Բամբիռից մինչև Վիշապ». Creative Armenia. Creative Armenia. 2018 թ․ հունվարի 28.
  3. ««Վիշապ»․ բոլորովին նոր հնչողություն». CIVILNET. 2019 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Ամեն մեկիս մեջ էլ քնած, արթնացող կամ արթնացած մի վիշապ կա». PanArmenian. 2016 թ․ նոյեմբերի 4.