Հասմիկ Շիրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Շիրոյան
Ծնվել էապրիլի 20, 1993(1993-04-20) (31 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԿրթությունԴնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան

Հասմիկ Շիրոյան ( ապրիլի 20, 1993(1993-04-20), Երևան, Հայաստան), ուկրաինահայ երգչուհի և երգերի հեղինակ։ Առավել հայտնի է «Ուկրաինայի ձայնը» (4-րդ եթերաշրջան), «Դեպի Եվրատեսիլ 2017» (1-ին եթերաշրջան) և «Դեպի Եվրատեսիլ 2018» (2-րդ եթերաշրջան) նախագծերին մասնակցությամբ։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Շիրոյանը ծնվել է 1993 թվականի ապրիլի 20-ին Երևանում։ Երբ նա երեք տարեկան էր, ընտանիքը լքեց Հայաստանը և բնակություն հաստատեց Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ (այժմ՝ Դնեպր) քաղաքում։ Ուկրաինայում նա շարունակում էր սովորել հայերեն։ Հինգ տարեկանում սկսեց սովորել դաշնամուր նվագել, իսկ տասներեք տարեկանում՝ երգել։ 2008-2010 թվականներին սովորել է Դնեպրոպետրովսկի բժշկական վարժարանում[1][2]։ Ավելի ուշ հաճախել է Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան պետական համալսարան, որն ավարտել է 2015 թվականին հոգեբանության ոլորտում գիտական աստիճանով։

«Ուկրաինայի ձայնը» և «Դեպի Եվրատեսիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Շիրոյանը որոշեց մասնակցել «Ուկրաինայի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանին՝ լսումների փուլին կատարելով լեհերեն երգ՝ Չեսլավ Նեմենի «Dziwny jest ten świat»-ը (հայերեն՝ «Տարօրինակ է այս աշխարհը»)[3][4]: Նա միացավ Անի Լորակի թիմին, բայց շոուի երրորդ փուլից դուրս մնաց[5]։

2016 թվականին Շիրոյանը մասնակցեց «Դեպի Եվրատեսիլ 2017» նախագծին՝ Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի Հայաստանի ազգային ընտրությանը։ Լսումների փուլից հետո նա միացավ Իվետա Մուկուչյանի թիմին[6], սակայն 4-րդ փուլում դուրս մնաց մրցույթից։ Նրա հեռացումը վրդովեցրեց հեռուստադիտողներին․ Շիրոյանին վերադարձնելու նպատակով նրանք կազմակերպեցին առցանց ստորագրահավաք[7]։ Մրցույթից հետո Շիրոյանը տվեց իր առաջին հայաստանյան համերգը Երևանում[8][9]։ Ավելի ուշ նաև շարունակեց աշխատել երաժշտական արդյունաբերության ծառայությունների մատակարար «The Famous Company» ընկերության հետ[10]։

2017 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվեց, որ Շիրոյանը կվերադառնա «Դեպի Եվրատեսիլ 2018» նախագիծ[11]։ Նրա «You & I» (հայերեն՝ «Դու և ես») երգը ներկայացվեց 2018 թվականի հունվարի 17-ին[12]։ Փետրվարի 21-ին Հասմիկ Շիրոյանը անցավ երկրորդ կիսաեզրափակիչ, բայց փետրվարի 25-ին կայացած եզրափակչում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[13][14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլ Տարի Շքերթներում զբաղեցրած տեղեր Ալբոմ
FDR Music Charts
[15]
«The Code» 2016 Ոչ ալբոմային սինգլներ
«Mine Alone» 2017
«Got a Love for You»
«You & I» 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Асмик Широян: "Я меняюсь как личность"». Artis.talantam.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Asmik Shiroyan – Upcoming UK Tour March 2018». Asmikshiroyan.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Հասմիկ Շիրոյանը` «Ուկրաինայի ձայն»-ի, Անի Լորակի խորհուրդների, Սիրուշոյի երգերի և Երևանում իր ամենասիրելի վայրի մասին». Bravo.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. Голос країни (2014 թ․ մարտի 2). «Асмік Широян "Dziwny jest ten swiat" - Голос Країни - Вибір наосліп - Сезон 4». YouTube. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «"Голос країни-4": выступление подопечной Ани Лорак стало сенсацией в интернете». Viva.ua. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «"ЭТОТ ДИВНЫЙ МИР" АСМИК ШИРОЯН». Golosarmenii.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Depi Evratesil: Hasmik and Lilit crash out of Round 4 ahead of Armenia's semi-finals». Wiwibloggs.com. 2016 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Your August 2017 Concert Guide». Repatarmenia.org. 2017 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «"Դեպի Եվրատեսիլ" նախագծի մասնակից Հասմիկ Շիրոյանը՝ Ֆրանսիայում հայտնի հայկական բրենդի դեմք». Style.news.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. admin (2017 թ․ օգոստոսի 3). «The Voice star, Asmik Shiroyan joins Famous - The Famous Company». Thefamouscompany.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. Granger, Anthony (2017 թ․ դեկտեմբերի 27). «Armenia: Depi Evratesil 2018 Participants Revealed». Eurovoix.
  12. Weaver, Jessica (2018 թ․ հունվարի 17). «Armenia: Another 5 Depi Evratesil 2018 entries released». ESCToday.
  13. Herbert, Emily (2018 թ․ փետրվարի 25). «Armenia: Sevak Khanagyan to Eurovision 2018». Eurovoix.
  14. Senkishev, Georgi (2018 թ․ փետրվարի 25). «Armenia: It's Sevak Khanagyan for Lisbon!». ESCToday.
  15. «FDR Music Charts» (Ukrainian). FDR. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]