Գրադարանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրադարանս
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
Հրատարակվել է1929
ՎիքիդարանԳրադարանս

«Գրադարանս», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1917 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հունվարի 20-ին, ինչպես թվագրված են ինքնագրերում։

Մեկ սևագիր-ինքնագիր, որի վրա ուղղումներ է կատարել Թումանյանը, այսօր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում։ Նաև նույն տեղում պահվում է երկրորդ ինքնագիրը, մաքուր գրված (№ 76)[1]:

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին «Նոր ուղի» ամսագրում (№ 1, էջ 8), այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 530)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Բ» ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 635–636.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Գրադարանս