Արփենիկին
Արտաքին տեսք
| Արփենիկին | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1917 |
| Հրատարակչություն | Նոր ուղի |
| Հրատարակվել է | 1929 |
| Վիքիդարան | Արփենիկին |
«Արփենիկին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից`գրված 1917 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հունվարի 31-ին։ Բանաստեղծությունը նվիրված է Թումանյանի դուստր Արփենիկին։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մեկ ինքնագիր[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին «Նոր ուղի» ամսագրի 1-ին համարում (էջ 8), այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 532)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։
