Արուսյակ (Թումանյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արուսյակ (Թումանյան)
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1922
ՎիքիդարանԱրուսյակ

«Արուսյակ (Թումանյան)», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1922 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1922 թվականին, ըստ էության հուլիսից օգոստոս ընկած ամիսներին՝ ինչպես թվագրել է Եղիշե Չարենցը։ Ըստ երևույթին, այդ թվագրության համար հիմք է ընդունվել բանաստեղծի հարազատների տված բանավոր տեղեկությունը։ Այս թվագրությունը թերևս հիմնավոր է, քանի որ 1922 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին հիվանդ բանաստեղծն իրեն համեմատաբար լավ է զգացել և հնարավորություն է ունեցել աշխատելու[1]։

Ինքնագրերը չեն թվագրված։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 88) պահվում են երեք սևագիր-ինքնագիր և մեկ սևագրություն, որի մեջ թեև կան մի քանի ամբողջական տողեր, սակայն թերի է, շատ մասեր շարադրված են խառնիխուռն, երբեմն նաև արձակ տողերով, անընթեռնելի։ Կարելի է ենթադրել, թե դա բանաստեղծության մտահղացման առաջին, թերի գրառումն է։

Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1934 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանայնի «Գեղարվեստական երկեր» գրքում (էջ 130-132), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 151-156)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Գ» ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 674.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Արուսյակ (Թումանյան)