Աղթամարի կղզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղթամարի կղզում
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1915
Հրատարակվել է1915
ՎիքիդարանԱղթամարի կղզում

«Աղթամարի կղզում», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1915 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1915 թվականի հունիսի 16-ին, Աղթամար կղզում[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 71-ում պահվում է ուրիշի արտագրված մի օրինակ, որի քսաներեքերորդ տողը Թումանյանն է ուղղել։ Այն եղել է «Սերը որ մեռավ», իսկ Թումանյանը փոխել է «Սիրտը որ մեռավ»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականի հունիսի 24-ին Վանում լույս տեսած «Աշխատանք» շաբաթաթերթի № 27-ում, այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 177-178)[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է «Աշխատանք» շաբաթաթերթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 631.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Աղթամարի կղզում